Օգոստոսի 7-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել

Վրաստանի Ռաճայի մարզի Օնիի մունիցիպալիտետի Շովի հանգստավայրում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ  օգոստոսի 7-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Աղետի գոտում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լրագրողների հետ զրույցում հաստատել է աղետ հետևանքով 7-րդ զոհի լուրը:

Որոնողական աշխատանքները շարունակվում են։

Երեկ՝ օգոստոսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություն տարածվեց, որ Շովի հանգստավայրում սողանքային գործընթացներ են ակտիվացել: Փրկարարական աշխատանքները սկսվել են ծանուցումից մոտ 3 ժամ անց։ Այսօր՝ օգոստոսի 4-ին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է աղետի գոտի։

Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն ասել է, որ մինչ այժմ (10:02) չեն կարողացել կապ հաստատել Շովիում գտնվող 35 մարդու հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031