
Հայտնի է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետի անունը

Օգոստոսի 3-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Անկարայի նախագահական նստավայրում գումարվել է բարձրագույն զինվորական խորհրդի (YAŞ) հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նիստի ընթացքում կատարվել են մի շարք կադրային փոփոխություններ, պաշտոնավարման ժամկետների երկարաձգում, կադրերի բացակայության պատճառով թոշակի անցած անձանց վերաբերյալ քննարկում։
Նիստի ընթացքում որոշում է կայացվել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակել նախկինում 2-րդ բանակի կորպուսի հրամանատար, բանակի գեներալ Մեթին Գյուրաքին։
Ցամաքային զորքերի հրամանատար է նշանակվել գեներալ Սելչուք Բայրաքթարօղլուն, իսկ ռազմաօդային ուժերի հրամանատարի պաշտոնը զբաղեցրել է բանակի գեներալ Զիյա Ջեմալ Քադըօղլուն։
Թուրքիայի ցամաքային զորքերի արդեն նախկին հրամանատաի ժամանակավոր պաշտոնակատար Մուսա Ավսևերը պաշտոնը թողել է տարիքային սահմանափակման պատճառով:
Նիստի արդյունքներով Թուրքիայի զինված ուժերում ավելացել է գեներալների և ծովակալների թվաքանակը, հասնելով 286-ի:
Հիշեցնենք, ու նորանշանակ ԳՇ պետը ծառայել է որպես ներքին անվտանգության 49-րդ հետևակային բրիգադի հրամանատարի տեղակալ և 1-ին բանակի գլխավոր քարտուղար։ 2006 թվականին ստացել է բրիգադի գեներալի կոչում և նշանակվել 2-րդ զրահատանկային բրիգադի հրամանատար։