Բաժիններ՝

Վրաստանում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թվում այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ

Վրաստանում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թվում այս պահի դրությամբ Հայաստանի քաղաքացիներ չկան։ Այս մասին հայտնել է  Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Այս պահի դրությամբ Վրաստանի իշխանությունների կողմից պաշտոնապես հրապարակված զոհերի թվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան»,- ասաց Բադալյանը:

Օգոստոսի 3-ի ցերեկը Ռաչայի բարձրլեռնային երկրամասում գտնվող Շովի առողջարանում տեղի ունեցած սողանքի հետևանքով քանդվել են կամուրջներ, վնասվել է Շովի տանող ճանապարհի մուտքը, զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը։ Վրաստանի իշխանություններն այս պահի դրությամբ հայտնել են 6 զոհի մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031