Բաժիններ՝

Վրաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 11-ի

Վրաստանի Ռաչայի բարձրլեռնային երկրամասի Շովի առողջարանային ավանում սողանքի զոհերի թիվը հասել է 11-ի։ Այդ մասին տեղեկանում  ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Այս տվյալները հաղորդել է երկրի առողջապահության նախարարը։

«Ռաչայում լուրջ ողբերգություն է տեղի ունեցել։ Ես չափազանց մոտ էի, և շատ ծանր էր այն, ինչ տեսա տեղում՝ էպիկենտրոնում։ Այս տարածաշրջանի համար սա շատ մեծ աղետ է։ Ցավոք, արդեն հայտնաբերվել է 11 մահացած, 25 մարդու որոնումները շարունակվում են», – ասել է նախարար Զուրաբ Ազարաշվիլին։

Իր հերթին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է, որ որոնողափրկարարական աշխատանքներին կներգրավեն զինվորականների։

Շովիում սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին: Դրա հետևանքով վնասվել են կամուրջներ ու ճանապարհներ, ինչպես նաև զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը։ Որոնողափրկարարական աշխատանքներին միացել են Վրաստանի ներքին գործերի նախարարության 2 ուղղաթիռ, շուրջ 400 փրկարար և կինոլոգներ։ Երկու օրվա ընթացքում հաջողվել է տարհանել 210 մարդու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031