Ամերիկացի պաշտոնյաները անորոշություն են հայտնում, թե արդյոք ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը Անկարայում «հարթ կանցնի»՝ հաշվի առնելով չափազանց լարված մթնոլորտը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բացահայտ դժգոհությունը դաշինքի գործընկերներից։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրա տվյալներով՝ եվրոպացի առաջնորդները հույս ունեն Անկարայում հանդիպումն ավարտել առանց խոշոր հակամարտության՝ ծրագրելով պաշտպանության ոլորտում նոր խոստումներ, որպեսզի մեղմեն […]
«Ռուսաստանը նախընտրելի է համարում Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական կարգավորումը։ Սակայն, քանի որ Կիևը պատրաստ չէ դրան, այն կշարունակի ՍՎՕ-ն մինչև դրա նպատակների իրականացումը»։
Ղազախստանի նոր Սահմանադրությունը, որն ընդունվել է 2026 թվականի մարտի 15-ի հանրաքվեով և ուժի մեջ մտել հուլիսի 1-ին, երկրի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին իրավունք է տալիս կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում, ասվում է հանրապետության Սահմանադրական դատարանի որոշման մեջ։
Ուժեղ քամին վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի հուլիսի 10-ից արգելվում է Հայաստանի Հանրապետությունից բուսասանիտարական ենթահսկման բեռների առևտրային քանակների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։
«Թույլ տվեք սկսել ֆուտբոլային փոքրիկ համեմատությամբ։ Ոչ մի թիմ չի հաղթում շնորհիվ միայն մեկ փայլուն խաղացողի։ Անհրաժեշտ են դարպասապահ, պաշտպաններ, կիսապաշտպաններ, հարձակվողներ։ Եվ այո, բոլորը նկատում են այն խաղացողին, որը խփում է հաղթական գոլը։
Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.77 մ (05.07.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 9 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 55 սմ-ով։
Անկարայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Սա դաշինքի առաջնորդների 36-րդ հանդիպումն է և պատմության մեջ 2–րդը, որ անցկացվում է Թուրքիայում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկել է Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայությունը մոտ մեկ երրորդով կրճատելու հնարավորությունը՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ուղղված «ազդանշան», հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Ֆրանսիացի կամավորների մի խումբ մարզումներ է անցնում «Revanche» տակտիկական խմբի կազմում, որը մտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչության (ՀԳՎ) Միջազգային լեգեոնի մեջ։ Ուսումնավարժանքների ընթացքում օտարերկրյա զինծառայողները մշակում են գրոհային գործողություններ, զենքի կիրառում և փոքր ստորաբաժանումների մարտավարություն՝ նախքան մարտական գործողությունների գոտի հնարավոր տեղափոխումը։
Հուլիսի 7-ին՝ ժամը 09։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ին՝ բլրի վրա, առկա է մեծ չափերով քար․ կա ընկնելու վտանգ:
Ռուսաստան հայկական կոնյակի մատակարարման սահմանափակումների սահմանումից հետո տեղական թորման գործարանները չեն կարողացել վերակառուցել իրենց մատակարարման շղթաները՝ սպիրտի շշալցման համար։ Այս մասին, Коммерсантъ-ի փոխանցմամբ, նշել է «Ալկոպրո» գիլդիայի ղեկավար Անդրեյ Մոսկովսկին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, փաստացի, ավարտին է հասցնում Ազգային ժողովի խմբակցության ղեկավար կազմի ձևավորման գործընթացը։ Անցած շաբաթ կուսակցության վարչությունն արդեն ընտրել է խմբակցության ղեկավարի թեկնածուին՝ այդ պաշտոնում առաջադրելով Արուսյակ Մանավազյանին։
Քաղաքական վրեժխնդրություն է, մարդկանց մանդատները գողացան. համակարգված դիմադրություն է պետք. Իշխան Սաղաթելյան
Գազայի հատվածում իրադրության կարգավորման համար ստեղծված Խաղաղության խորհուրդը պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումից ակնկալում է իր կազմավորումների զինաթափում՝ որպես հաջորդ քայլ վարչական լիազորությունների փոխանցման մասին հայտարարությունից հետո: Այս մասին Խաղաղության խորհուրդը հայտարարություն է տարածել X հարթակում։
Դամասկոսում տեղի ունեցած պայթյունների հետևանքով վիրավորվել է առնվազն 18 մարդ, այդ թվում՝ 4 ոստիկան, հաղորդում է SANA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ին։
Բալթյան երկրները «կրակի հետ են խաղում»՝ թույլ տալով իրենց տարածքն օգտագործել Ռուսաստանի դեմ թշնամական գործողությունների համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն աշխատանքային այցեր է կատարել 3-րդ և 2-րդ բանակային զորամիավորումներ։
Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնովին վերանորոգվել են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ենթակառուցվածքները։
Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի 2026 թվականի առաջնությունից դուրս մնալուց հետո հաստատել է, որ սա իր կարիերայի վերջին Մունդիալն էր։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Մայիս Թումանյանին պատկանող լիմոնադի արտադրամասում (Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ): Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցի ժամանակ Դամասկոսում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով տուժել է առնվազն 18 մարդ: Այս մասին հայտնել է Սիրիայի ներքին գործերի նախարարությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը հովանավորչություն կատարելու համար ստացել է կաշառք:
Ցանկացած մարդ ունի նախասիրություն, և օրենքով սահմանված կարգով որևէ մեկին արգելված չէ թույլատրելի վայրերում և պայմաններում իրականացնել որսը: Այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է ԲՀԿ մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով երեկ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից ագռավված կենդանիների թեմային:
Դամասկոսում՝ Մակրոնի հանգրվանած հյուրանոցի մոտակայքում, պայթուցիկ սարքեր են գործարկվել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով անվտանգության ծառայության իր աղբյուրին։
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) տնօրենին և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին՝ 2008 թվականի հուլիսի 3-ին ՊՈԱԿ-ի և «Ռաֆիկ և Գոռ Գասպարյաններ» ՍՊԸ-ի միջև կնքված՝ Սևանա լճի ափամերձ՝ 1215 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Կիևի մերձակայքում հուլիսի 6-ին հայտնաբերվել է մի կնոջ դի, որը կասկածվում էր պատժամիջոցների տակ գտնվող գործարար Վադիմ Երմոլաևի դեմ մահափորձ կատարելու մեջ: Այս մասին հայտնում է Ուկրաինսկայա պրավդա-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին:
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացրել։ Տեղեկությունը հրապարակված է datalex.am դատական տեղեկատվական համակարգի կայքէջում։
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում: Այս մասին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Եվրոպայի և տարածաշրջանային անվտանգության համագործակցության ենթահանձնաժողովի նախագահ, սենատոր Սթիվ Դեյնսի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդումմ են ադրբեջանական ԶԼՄ-ները: