Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը չի սկսի ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ, քանի դեռ Վաշինգտոնը շարունակում է սպառնալ Իրանին։
Ամառվա շոգ օրերին, երբ բնությունը կարծես ապրում է իր ամենաակտիվ շրջանը, ակտիվանում են նաև նրա ամենախորհրդավոր բնակիչները՝ օձերը։ Տաքացող եղանակը, բաց տարածքներում հանգիստն ու գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացումը մեծացնում են մարդկանց և սողունների հանդիպման հավանականությունը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Կառավարությունն առաջարկում է վավերացնել 2025 թվականի նոյեմբերի 21-ին Աստանայում ստորագրված Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, պահպանության և պաշտպանության մասին համաձայնագիրը։ Հարցն ընդգրկված է կառավարության հուլիսի 9–ի նիստի օրակարգում։
Հյուսիսատլանտյան դաշինքի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ալբանիայում, սակայն հստակ ամսաթիվ դեռևս որոշված չէ։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։«Հաջորդ գագաթնաժողովը, անշուշտ, տեղի կունենա Ալբանիայում, սակայն դրա ամսաթիվը դեռևս անորոշ է», – Անկարայում դաշինքի գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վստահ է՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր կլինի հասնել համաձայնության։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գյումրիի «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջև ստորագրվել է սոցիալական գործընկերության փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով փաթեթ և նույն զանգվածով կաթուցիչ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հանդիպում է ունեցել իր ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ, հաղորդում է Anadolu-ն:
Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները, ՏԱՍՍ-ին հայտնել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյան։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտարարել է, որ ծրագրում է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ավելի ուշ՝ նույն օրը: Իր մտադրության մասին նա հայտնել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողքին գտնվելու ժամանակ, հաղորդում է CNN-ը:
Կենդանաբանական այգու նոր բնակիչները մշտական վերահսկողության տակ են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ միասին լրագրողների հետ զրույցում սպառնալիքներ է հնչեցրել Իրանի հասցեին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Հատուկ դիզայնով և ուժեղ պաշտպանված նոր կենսաչափական նույնականացման քարտերը հասանելի կլինեն 2026 թվականի աշնանից: Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին ասել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։
Ես կհաշտեցնեմ Ռուսաստանին և Ուկրաինային, ինչպես հաշտեցրինք Ադրբեջանին և Հայաստանին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հայաստանում հաստատվել է սողացող բռնատիրություն, որտեղ չեն հարգվում մարդու հիմնարար ազատություններն ու սահմանադրական սկզբունքները։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մայր Հայաստան» կուսակցությունը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը։
Ֆրանսիայի ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին Լը Պենն այսօր առավոտից սկսել է քարոզարշավը՝ հաջորդ տարվա նախագահական ընտրություններին մասնակցելու համար։
ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարերն Անկարայում հուլիսի 7-8-ը տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հռչակագիր են հրապարակել, որում անդրադարձ կա դաշինքի պաշտպանությանը, Ռուսաստանի ներկայացրած սպառնալիքին, Ուկրաինային աջակցությանը, ռազմարդյունաբերական ոլորտի զարգացմանը և Իրանին։
Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 16 Gripen C/D կործանիչ՝ որպես ռազմական օգնություն և 16 Gripen E կործանիչ՝ պայմանագրի շրջանակնրում: Այս տեղեկությունը հաստատել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում:
Հայ դպրոցական Յուրի Սարիբեկյանը ատոմային սառցահատով կմեկնի Հյուսիսային բևեռ։ Այս մասին հայտնում է «Ռոսատոմի» մամուլի ծառայությունը:
Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում լավ առաջընթաց է գրանցվել: Այս մասին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Անկարայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի դաշինքին և կնպաստի դրա ամրապնդմանն ու համախմբմանը։
ՆԱՏՕ-ի երկրները 2026 թվականին 70 միլիարդ եվրո կհատկացնեն Ուկրաինային, ինչպես նաև պարտավորվում են աջակցել երկրին 2027 թվականին համարժեք մակարդակով։ Այս մասին ասվում է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում։
Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 8-ի հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված թվով 106 թեկնածուների գրանցումները։ Դիմումներն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ են եղել։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից:
ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթն Իրանի հետ հարվածների վերջին փոխանակումից հետո չեղարկել է հուլիսի 8-ին Իսրայել նախատեսված այցը։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյայի, որի անունը չի նշվում։
Իրազեկում եմ հանրությանը, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագրությամբ ստացել եմ ծանուցում առ այն, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում։ Այս մասին գրել է Ռուբեն Մելիքյանը:
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ցորենի արտադրության խթանման հնարավորությունները: Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից:
Իրանը հայտարարել է, որ հուլիսի 8-ի գիշերն ամերիկյան զինվորականների հարվածներից տուժել են ափամերձ բազաներ և քաղաքացիական օբյեկտներ Հորմոզգանի և Մահշարի նահանգներում։ Այս մասին հայտնել է Իրանի զինված ուժերը։