ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 9-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ, շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության նախագահ տիկին Հալիմա Յակոբին։
Այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի է ունեցել ԱԽ գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանի հանդիպումը Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:
Ի՞նչ է անում Վլադիմիր Վարդանյանն իր այդ պաշտոնում, երբ Կառավարությունը չի կատարում ՍԴ-ի որոշումը. Արամ Վարդևանյան:
Հանրային բարեփոխումների մասին փաստաթղթի հեղինակները մինչև վերջ չեն հասկացել՝ ի՞նչ է հանրային ծառայությունը. Արմեն Գևորգյան:
ԱԺ-ում լրագրողները «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ խմբակցությունը արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխարեն առաջնահերթությունը տվեց տնտեսական հանձնաժողովին, ինչին ի պատասխան նա ասաց, թե դրա հիմնավորումը եղել է խմբակցության որոշումը՝ հաշվի առնելով իրավիճակը և որոշակիորեն արդյունավետության, ուժերի կիրառման հնարավորությունները։
ԱԱԾ-ն պետք է հարցաքննության կանչեր այն պատգամավորին, որն ասում է, որ ՀՀ-ն տիրապետում է ադրբեջանական տարածքների:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Էկվադորի Հանրապետության Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Էկվադորի նախագահ Գիլերմո Լասսոյին:
Դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայություններն ու իրավապահները։ Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն։ Ավտոբուսը Թուրքիայի Բալըքեսիր քաղաքից մեկնում էր Էդրեմիթ քաղաք։ Նշվում է, որ ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը հեռավար հանդիպում է ունեցել Նորթրիջում Կալիֆորնիայի նահանգային համալսարանի (CSUN) ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցել են CSUN-ի նախագահ Էրիկա Դ. Բեքը, պրովոստ և ուսումնական հարցերով փոխնախագահ Մերի Բեթ Ուոքերը, ուսանողական հարցերով փոխնախագահ Վիլյամ Ուոթքինսը, Հայագիտական ծրագրի տնօրեն Վահրամ Շեմասյանը և Հայ ուսանողների ընկերակցության ներկայացուցիչը:
Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Բուստիժո Բոնասսոնի գլխավորած պատվիրակությունը 2021 թվականի օգոստոսի 16-18-ը կլինի Հայաստանում:
Սա այն հարցը չէ, որը ինձ պետք է տաք. Վլադիմիր Վարդանյանը՝ Արթուր Խաչատրյանին։
«Թալիբան» արմատական շարժումը հանդես է եկել ԱՄՆ-ին նախազգուշացմամբ՝ պահանջելով չմիջամտել Աֆղանստանի գործերին: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը:
Այսօր առավոտյան Վրաստանի տարածքում միանգամից երկու երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդվում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքում:
Նորմա՞լ է, որ ԲԴԽ անդամների մի մասը տարիքային սահմանափակում ունի, մյուս մասը՝ ոչ. Արամ Վարդևանյանը՝ Վլադիմիր Վարդանյանին։
Հայաստանում օգոստոսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 140 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 232 297-ի:
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը հաղորդագրություն է տարածել․ «ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախաձեռնությամբ օգոստոսի 7-ին գումարվել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների առցանց խորհրդակցություն։ Խորհրդակցությանը մասնակցել են Հայ դատի Կենտրոնական խորհրդի անդամները, Հայ դատի տարածաշրջանային գրասենյակների, ավելի քան 30 երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերի պատասխանատուները և ՀՅԴ մարմինների ներկայացուցիչներ։
Կտրել պարգևատրումները, զրկել աշխատատեղից՝ չպատվաստվելու համար. սա որքանո՞վ է օրինական. Արմեն Չարչյան:
Վարչապետի և մարզպետների լիազորություններն ավելացվում են. սա չի՞ հակասում Ձեր ասած ժողովրդավարությանը. Արմենուհի Կյուրեղյան:
ԱԱԾ-ի հետ Դուք համագործակցե՞լ եք հանուն ՀՀ-ի, ինչպես դա խոստովանած Արարատ Միրզոյանը. Ագնեսա Խամոյանը՝ Վլադիմիր Վարդանյանին։
Արդյո՞ք Սահմանադրական բարեփոխումները քաղաքական մեծամասնության օրակարգում են. Արմեն Գևորգյանը՝ Վլադիմիր Վարդանյանին։
Սուրեն Պապիկյանի բանակի ընկերներին կարելի է տեսնել շատ գերատեսչություններում. Գեղամ Մանուկյան: :
Գործերը դատավորներին մակագրող համակարգիչն առգրավված է ԱԱԾ-ի կողմից. անձամբ Դուք ի՞նչ եք անելու դրա հետ կապված. Հայկ Մամիջանյանը՝ Վլադիմիր Վարդանյանին:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ժամանել է Հայաստան՝ հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ:
Սա «Հրազդան» մարզադաշտի այսօրվա վիճակն է։ Ձորափով անցնելիս պատահաբար հայտնաբերեցի այս հուսահատ տեսարանը՝ լքված, դատարկ, անհեռանկար։ Խոտածածկի փոխարեն թփեր ու ամբողջական ծառեր են աճում։ Թվում է, թե տեր ունի, բայց անտեր է։
Դուք մի հատ ձեր քաղաքական թմին նայեք, ձեր ի՞նչ գործն է. Վլադիմիր Վարդանյանն՝ ի պատասխան Արեգնազ Մանուկյանի հարցին:
«Նշեք այն աշխարհագրական կետերը, որոնք Ձեզ համար ամայի տարածքներ են». Քրիստինե Վարդանյանը՝ Վլադիմիր Վարդանյանին։
Վահե Հակոբյանն առաջադրվեց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահի թեկնածու:
Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ։
Օգոստոսի 9-ին 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Նոր Զելանդիայի ափերի մոտ: