Ճապոնիայում գրեթե 2000 մարդ արգելափակվել է սողանքի պատճառով

Ճապոնիայի Տոտտորի պրեֆեկտուրայում շուրջ 1800 մարդ կտրվել է արտաքին աշխարհից «Լան» թայֆունից հետո առաջացած սողանքի պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:

Սողանքը փակել է ճանապարհները, որի հետևանքով արտաքին աշխարհից կտրվել է Տոտտորի քաղաքի վարչական սահմաններում գտնվող Սաձի գյուղը։

Սողանքների վտանգը կտրուկ աճել է այն տարածքներում, որտեղ «Լան» թայֆունը հորդառատ անձրևներ է բերել։ Թայֆունը ներկայում դուրս է եկել Ճապոնական ծով։ Թայֆունի կենտրոնում ճնշումը կազմում է 990 հեկտոպասկալ, քամու արագությունը՝ 23 մետր վայրկյան, պոռթկումներով՝ 35 մետր վայրկյան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031