Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանն ու ԱՄՆ-ը հնարավոր է Հորմուզի նեղուցով անցման հարցի շուրջ համաձայնության գան արդեն ընթացիկ շաբաթվա վերջին:
Կառավարության որոշմամբ հուլիսի 22-24-ը Երևանում Հայագիտական միջազգային կոնգրես կազմակերպելու համար հատկացվելու է ավելի քան 63 մլն դրամ: Միանշանակորեն դրական եմ գնահատում հայագիտության խրախուսումը, թեպետ մեծ հարց է, թե նման գումար հատկացնելու որոշումից երկու շաբաթ անց ինչպե՞ս կարելի է կազմակերպել ներկայանալի գիտական համաժողովի աշխատանքները: Թերևս նախապես ճշգրտվել են այդ գումարները սահուն ու անվտանգ ծախսելու ճանապարհները: Հուսանք ամեն ինչ կարգին կլինի:
«Երեկվանից մտածում եմ` ինչ անեմ. կին են կալանավորում 2 ամսով, հատուկենտ ստասուսից բացի ուրիշ ոչ մի բան չկա: Նույնիսկ դատարանների դիմաց մշտապես հավաքվող մարդիկ չկային… Ես էլ չկայի..».
Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքներով վերաքննիչ գործընթացը շարունակվել է ելույթներով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կատարի բանակցողները գտնվում են Իրանում, որտեղ հանդիպումներ են անցկացնում իրանցի պաշտոնյաների հետ՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով։Կատարը նաև կոչ էր արել կողմերին շարունակել բանակցային գործընթացը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Փարիզում մասնակցել է «Վերափոխելով կրթությունը. գագաթնաժողով+4» (Transforming Education Summit +4) բարձր մակարդակի միջոցառմանը, որի առանցքում ճգնաժամային իրավիճակներում կրթության շարունակականության, ինչպես նաև հակամարտություններից, բնական աղետներից, տեղահանությունից և այլ արտակարգ իրավիճակներից տուժած երեխաների համար անվտանգ և որակյալ կրթության հասանելիության հարցերն էին։
Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման 2027 թվականի տարեկան ծրագրով նախատեսվում է իրականացնել 19 միջոցառում՝ լճի էկոլոգիական հավասարակշռության բարելավման, կենսաբազմազանության պահպանության, կեղտաջրերի մաքրման, ռեկրեացիայի զարգացման և «Սևան» ազգային պարկի կառավարման համակարգի կատարելագործման նպատակով։
Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Առնո Էլլիին՝ վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ։
ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից։
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ստորաբաժանումների կատարած աշխատանքների արդյունքները, մասնավորապես՝ զինված ուժերում օրինականության պահպանման, իրավակարգի ամրապնդման, օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների իրականացման և ծառայողական խնդիրների կատարման ուղղությամբ իրականացված միջոցառումները։
Ամռան շրջանում Մասյացոտնի թեմի մի շարք եկեղեցական համայնքներում, հոգևոր հովիվների ջանքերով, կազմակերպվում են հոգևոր բակային ճամբարներ՝ երեխաների և պատանիների համար։ Հայտնում են թեմի մամուլի ծառայությունից։
Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Նայեֆ Հ. Ալ-Ֆայեզի հետ։
ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանի աջակցության հայտարարությամբ.
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտնել է, որ Ռուբեն Վարդանյանի դատավճիռը ստանալուց հետո նրա գործով դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Նրա խոսքով՝ բողոքում կներկայացվի, որ մեղադրանքը քաղաքական բնույթ ունի, իսկ դատավարությունը չի համապատասխանել արդար դատաքննության չափանիշներին։
«Նեթանյահուի կառավարության քաղաքականությունը միայն մեզ համար խնդիր չէ։ Նրա քաղաքականությունն ու կառավարությունը բեռ են Իսրայելի համար, բեռ են տարածաշրջանի համար, բեռ ու սպառնալիք են միջազգային անվտանգության համար։
Ես գտնում եմ, որ մանդատները վերցնելուց առաջ կամ վերցնելուն զուգահեռ պետք է հարց բարձրացվի ընդդիմության կողմից, թե որոնք են այն գործիքները, որոնցով օրենսդրորեն պետք է օժտված լինի Ազգային ժողովում ներկայացված ընդդիմությունը, որպեսզի կարողանա ապահովել հանրային կյանքի քիչ թե շատ բարենպաստ, հավասարակշռված ընթացքը։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 10–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ նախկին վարչապետ և ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը` անդրադառնալով Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին հաջորդող հնարավոր զարգացումներին։
«Հայելի» ակումբում լրագրող Լիլիթ Աղեկյանը հայտարարեց, որ Գյումրիում համայնքային մանկապարտեզի շենքի ապօրինի զբաղեցման մասին հրապարակումներից հետո իր նկատմամբ հետապնդում է սկսվել։
Իրանը նախազգուշացրել է, որ իր ենթակառուցվածքների դեմ ցանկացած հարձակում կհանգեցնի պատասխանի, և որ իր գործողություններում այն «չի խնայի» Իսրայելին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական պետական լրատվամիջոցները, հուլիսի 10-ին նման նախազգուշացում է հնչեցրել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհամմադ Բաղեր Զոլղադրը։
Այսօր՝ հուլիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատ քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղում քաղաքացին ընկել է Խաչաղբյուր գետը։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդից լաբորատոր հաստատված մահերի թիվը հասել է 625-ի՝ մեկ օրում ավելանալով 25-ով։ Այս մասին ասվում է կառավարության ամենօրյա տեղեկագրում։
Եվրոպական միության անդամ պետությունների ֆինանսների նախարարները հաստատել են Հունգարիային 10 միլիարդ եվրոյի միջոցներ հատկացնելու մասին որոշումը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը։
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության Կապանի մասնաճյուղի ներկայացուցիչները հյուրընկալել են Հայաստանում և Վրաստանում Դանիայի դեսպան Անն Թովթ Սորենսենին։ Այցի մասին X-ի միկրոբլոգում արված գրառման միջոցով հայտնել է ԵՄ առաքելությունը։
Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայրն ու քույրը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի գործով ուսումնասիրության շրջանակում։
Ընդունեցի Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Էկոոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը․
Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Իվետա Տոնոյանը։
Գեղարքունիքի մարզի դատարանը բավարարել է Նատալյա Ռոտենբերգի հայցը, և նա ու Տիգրան Արզաքանցյանը պաշտոնապես ամուսնալուծվել են։
Եվրամիության երկրները համաձայնեցրել են ռուսաստանցի զինծառայողներին վիզաների տրամադրման արգելքի նոր տարբերակը՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շրջանակում, հայտնել է Euractiv-ը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը խնդրել է Միացյալ Նահանգներին շարունակել խաղաղության բանակցությունները, ինչին Վաշինգտոնը համաձայնել է։
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանը հայտարարեց, որ Արեգնազ Մանուկյանի կալանավորումը քաղաքական հետապնդում է՝ պնդելով, որ այն նպատակ ունի ճնշում գործադրել Անդրանիկ Թևանյանի վրա և թուլացնել «Մայր Հայաստան» կուսակցությունը։
Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին։