«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Իրական ընդդիմադիրը նա է, ով 2018-ի «հեղափոխություն»-ը չարիք է համարում։
Երբ աստվածային սիրո լուսասփյուռ ճառագայթները մխրճվում են թանձր խավարի մեջ և թափանցում ամենուր, լույսի պայծառությունից մարդու սրտում հանդարտություն, ուրախություն, խաղաղություն է տիրում: Անհետանում է տագնապն ու անհանգստությունը, անորոշությունը և կասկածամտությունը, որովհետև լույսը պայծառացնում է մարդու հոգին, իսկ խավարն, իր սև քողով, ծածկում է կյանքի բացահայտման ուղին ու բնության երփներանգ բազմազանության համադրությունը և շրջապտույտ գործելով մարդու շուրջը՝ նրան պատում է ապագայի ու կյանքի հանդեպ անորոշության և վտանգի սպասման շղարշով:
Պատրաստ եղեք փողոց դուրս գալ. իշխանությունը պատրաստվում է կեղտոտ օպերացիայի. Թևանյան
2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 14 մլրդ դոլար, այս տեղեկությունը տարածում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։
Մոսկվայի առողջապահության բաժանմունքի գլխավոր մանկաբույժ Բաշլյաևա Իսմայիլ Օսմանովը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ աշակերտի համար ամենալավ ընդմիջումը ձուն, պանիրը, բանջարեղենն ու միրգն է:
Ռուսների համար աշնանային տուրերում դեպի Վրաստան ուղղությունը ամառվա համեմատ աճել է 10,3 տոկոսով, տեղեկանում ենք OneTwoTrip ճանապարհորդությունների պլանավորման ծառայության հետազոտությունից:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Սեպտեմբերի 18-ին, ժամը 21:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել։ Ինչպես նշված է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում, միջադեպի հետևանքով հայկական կողմն ունի մեկ վիրավոր։
ՄԱԿ-ը անվտանգության հատուկ միջոցներ չի նախապատրաստում Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, որին ակնկալվում է՝ կմասնակցի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Նյու Յորքում սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ: Հանդիպումը կայացել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր և նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Վրաստանում վառելիքը շարունակում է թանկանալ, գրում է BusinessPressNews-ը:
2023 թվականի սեպտեմբերի 18-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տրանսպորտային միջոցներով Լաչինի միջանցքով և Ակնա (Աղդամ)- Ստեփանակերտ ճանապարհով Արցախ է բերվել շուրջ 28 տոննա հումանիտար բեռ, որը պարունակում է ցորենի ալյուր, բժշկական պարագաներ և հիգիենայի միջոցներ: Այս մարդասիրական առաքելությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության և միջազգային միջնորդների մասնակցությամբ երկարատև քննարկումների արդյունք է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակը:
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է։
Այսօր կեսգիշերից (ժամը 24:00-ից հետո) Ստեփանակերտ քաղաքի հացի արտադրամասերից արդեն հնարավոր կլինի հաց ձեռք բերել համար 11 կտրոնով: Այս մասին հայտնում են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից։
ԱՄՆ-ն մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի ղեկավարության ներկայացուցիչների դեմ՝ ամերիկացիների ձերբակալությունների համար և կարծում է, որ այդ միջոցը չի խաթարելու գերիների փոխանակումը, որն արդեն սկսվել է:
Նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն, որտեղ կառավարության կազմին և դատական համակարգի պատասխանատուներին է ներկայացրել նորանշանակ պետական նախարար Արթուր Հարությունյանին:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ պնդումներ անել այն մասին, որ Արցախն առաջնագծի տարբեր ուղղություններով սադրանքներ կամ ագրեսիա է նախապատրաստում:
Եվրամիության արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը, ամենայն հավանականությամբ, կկայանա հոկտեմբերի սկզբին Կիևում:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը դուրս չեկավ աշխարհի առաջնության եզրափակիչ և կպայքարի բրոնզե մեդալի համար:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նկատմամբ իմփիչմենթի հարցը գրանցվել է Սահմանադրական դատարանում և քննարկվում է ատյանի կողմից: Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
Քիչ առաջ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հանդես եկավ իր առաջարկով:
Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ տեղեկացա, որ թալանել են Սրբազանի կեցավայրը, տանելով իրեր, որոնք հոգևոր շատ թանկ արժեք են ունեցել Սրբազանի համար (խոսքը ֆինանսական արժեքի մասին չէ)։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյբուքյան իր էջում գրում է․ «Երևանցիները երեկ կատարեցին իրենց ընտրությունը:
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին հանդիպել է 2020 թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Հադրութի շրջանից տեղահանված բնակչության մի խումբ ներկայացուցիչների հետ՝ շրջանի վարչակազմի ղեկավար Արթուր Բաղդասարյանի և Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի գլխավորությամբ:
Վարչական ահռելի ռեսուրսի չարաշահմամբ՝ ՔՊ-ն շատ ավելի վաղուց էր սկսել Երևանի ավագանու նախընտրական քարոզչությունը, քան այն պաշտոնապես կմեկնարկեր։ Հատուկ դրա համար քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուն դարձավ Երևանի փաստացի քաղաքապետ։ Պետական ամբողջ լծակներն ու ֆինանսական միջոցները ծառայեցրին նրա քարոզչությանը։ Հապճեպ սկսեցին փողոց ու բակ ասֆալտապատել, մանկապարտեզ ու դպրոց վերանորոգել, վերելակ փոխել, կարմիր ժապավեններ կտրել, պետական ֆինանսավորմամբ և վարկերով ավտոբուսներ ու տրոլեյբուսներ բերել՝ ցույց տալու համար, որ լուծել են Երևանի հասարակական տրանսպորտի այդքան չարչրկված խնդիրը։