Արթուր Գոյունյանը քրեակատարողական ծառայության պետի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի հուլիսի 11-ից:
Սեպտեմբերին ինը հայ երիտասարդներ կմեկնեն Բրիտանիա՝ «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագրով անվճար մագիստրոսական կրթություն ստանալու բրիտանական լավագույն բուհերում: Այս մասին հաղորդագրություն են տարածել Հայաստանում Բրիտանիայի դեսպանատնից:
Այժմ, 44-օրյա պատերազմում այսչափ կորուստներ ունենալուց հետո և մեր գլխին կախված գոյութենական սպառնալիքի պայմաններում մեզ խաղաղության դարաշրջանի օրակարգ են հրամցնում։
Սեպտեմբերի 3-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին:Այս մասին հ այտնում է ՊՆ-ն:
«Տեղեկացնում ենք նաև, որ ս․թ․ սեպտեմբերի 6-ից Հայաստանի Հանրապետություն մուտք գործող մինչև 6 տարեկան երեխաները ազատվում են ՊՇՌ (PCR) թեստ հանձնելու պարտադիր պահանջից»,- նշված է հաղորդագրության մեջ:
Քրեական գործի մինչդատական վարույթն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի քննիչը:
Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել 2022 թվականին: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահի օգնական Իյա Մալկինան:
Հունաստանում գտնվող Յորքի համալսարանի եվրոպական կամպուս Սիթի քոլեջը Երևանում կազմակերպում է հեռակա երկամյա մագիստրոսական ծրագիր։
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում Լիտվայի Հանրապետության կողմից Հայաստանի առողջապահության նախարարությանը, որպես նվիրատվություն, տրամադրվել է 27500 դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ: Այս մասին հայտնում է ԱՆ-ն:
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ քիչ առաջ Արմեն Չարչյանը քաղաքացիական հիվանդանոցից տեղափոխվել է ՔԿՀ, ինչը փաստաբանի համար տարօրինակ է, քանի որ նրա առողջական վիճակը շարունակում էր մնալ նույնը։
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Ադրբեջանի դեմ կայանալիք խաղին:
Եղել եւ շարունակում եմ համոզված մնալ այն կարծիքին, որ մեր պետության ողնաշարը սկսվեց սղոցվել այն պահից, երբ 95-96թթ. այս պրոֆեսիոնալ նենգադավ կեղծարարին գործիք դարձնելով, օրվա իշխանությունը աննախադեպ կեղծեց Հանրաքվեյի, ԱԺ եւ, առանձնապես, 96-ի նախագահական ընտրությունների արդյունքները։
Ակբա բանկը, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսական դուստր ձեռնարկություն «ՄոբիԴրամ»-ն ու «Ֆյուչր Փեյմենթ Սիսթեմս» ընկերությունը գործարկել են «JustQR» անհպում վճարումների ֆինանսական նորարարական համակարգը:
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նոր թատերաշրջանի բացումը կկայանա սեպտեմբերի 4-ին Ժ. Բ. Մոլիերի «Սկապենի արարքները» կատակերգությամբ, որը բեմադրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը։
Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Արցախի փրկարար ջոկատը հայտնաբերել և տարհանել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն:
Սեպտեմբերի 3-ին Երևանում մահացել է հայ անվանի արձակագիր, դրամատուրգ, գրականագետ, գրաքննադատ և թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը (գրականագետ Էդվարդ Թոփչյանի որդին, գրականագետ, արվեստաբան ու հրապարակախոս Ստեփան Թոփչյանի եղբայրը, դերասանուհի, գրող Անահիտ Թոփչյանի ամուսինը, բանասեր, թարգմանիչ Արամ Թոփչյանի և դիրիժոր Էդվարդ Թոփչյանի հորեղբայրը)։
Սեպտեմբերի 3-ին Արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Արցախյան երրորդ պատերազմում նահատակված՝ ԱԳՆ Սփյուռքի բաժնի պետ Երվանդ Հաջիյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման արարողությունը։
Իսպանացի դիվանագետ Խավիեր Կոլոմինան նշանակվել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի շրջանակում այս տարի կընդունի 5 սփյուռքահայ մասնագետի:
Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում նախատեսվում է ցուցադրել աշխարհի տարբեր մասերում նկարահանված ֆիլմեր, որոնք անդրադառնում են պատերազմներին՝ հանդիսատեսին օգնելով խորհել տարբեր իրողությունների շուրջ, իսկ միջազգային ճանաչում վայելող կինոգործիչները վարպետության դասեր կանցկացնեն Հայաստանում:
Նախկին վարչապետ, «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ եւ Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Գեորգի Գախարիան պաշտոնապես մեկնարկել է իր նախընտրական արշավը մայրաքաղաքում։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի փոխգործակցությամբ սեպտեմբերի 3-ին մշտադիտարկել են Երևանի Աջափնյակ վարչական շրջանի հանրային տրանսպորտի աշխատանքը։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»-ը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերի 4-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը ժամանակավորապես այցելուներ չի ընդունի:
Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած փոքրիկ արտադրամասում կարում են սրբիչներ, սպիտակեղեն, հագուստ, պայուսակներ և այլն։
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Գերմանիայից իր պաշտոնակից Անգելա Մերկելի հետ քննարկել է Եվրամիության համատեղ գործողությունները Աֆղանստանի նկատմամբ: Այդ մասին գրում է «Պառլամենտսկայա գազետա»-ն։
Հայաստանը պատրաստ է սահմանագծման և սահմանազատման:Մենք այս մասին արդեն բաց հայտարարել ենք: Որևէ աշխատանք այս պահին չի ընթանում:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 12։08-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճք գյուղի մոտ տեղի է ունեցել ճտպ․ բեռնատարը գլորվել է ձորը։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել սեպտեմբերի 1-ին Երասխի դիրքերում զոհված կրտսեր սերժանտ Գեղամ Սահակյանին Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին։