ԲՏԱ նախարարությանը 2022 թվականի բյուջեով հատկացվել է 21,3 մլրդ դրամ. ԲՏԱ նախարար:
Սիրելի քաղաքացիներ, այլընտրանք չունենք, և ստեղծված իրավիճակում պարտավոր ենք բոլորս համախմբված, միասնական հաղթահարենք Աշխարհին, այդ թվում նաև մեզ բաժին հասած այս աղետը։
Նոյեմբեր 1-ին կատարվել է 166 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրներից 48-ը Ստեփանակերտ քաղաքի, 6-ը՝ Ասկերանի, 4-ը՝ Մարտակերտի, 4-ը՝ Մարտունու շրջանների բնակիչներ են և 1-ը ՀՀ քաղաքացի:
715 նման ջրաչափ տեղադրելու գումար է հատկացվել. Գնել Սանոսյան:
Այսինքն՝ գյուղացիներն օգտագործել են ջուրը՝ չեն վճարել և պետությո՞ւնն է նրանց փոխարեն վճարել. Պապոյան:
Նոյեմբերի 1-ին, ժամը 11.25-ին, ոստիկանության Արմավիրի բաժին շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Արմավիրի երկաթգծի կայարանում մարդ է ընկել գնացքի տակ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 11.20-ի սահմաններում Գյումրի-Երևան բեռնատար գնացքի վարորդը «Արմավիր» կայարանում վրաերթի է ենթարկել 51-ամյա Կամո Մեհրաբյանին, որը մահացել է:
Աշտարակ-Գյումրի ճանապարհի վերանորոգումը հաջորդ տարի ավարտվելո՞ւ է. Իշխան Զաքարյանը՝ Սանոսյանին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Անհայտ պատճառներով Մեղրիում ավագանու նիստ չի հրավիրվում, որի ժամանակ պետք է ընտրվի համայնքի ղեկավար: Հիշեցնենք, որ այստեղ էլ մասնակից ուժերից ոչ մեկը մեծամասնություն չունի, եւ կոալիցիայի միջոցով է ձեւավորվելու իշխանություն: Առաջին տեղում Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունն է՝ մեղրեցի Բագրատ Զաքարյանի գլխավորությամբ: Երկրորդը ՔՊ-ն է, «Ապրելու երկիր» կուսակցությունը նույնպես հաղթահարել է շեմը:
Տարածքային կառավարման նախարարությանը 2022 թվականի բյուջեով կհատկացվի 335 մլրդ 257 մլն դրամ. Սանոսյան:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարության նախաձեռնությամբ Ամանորի տոնական օրերը կրճատվելու «ճանապարհին» են: ԱԺ-ն արդեն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծը: Այս տեսքով օրենքն ամբողջովին ընդունելու դեպքում ոչ աշխատանքային կլինեն միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը: Ընդդիմությունն առաջարկում է հանգստյան թողնել նաև հունվարի 2-ը, Մայր աթոռը՝ նաև հունվարի 5-ն ու 7-ը: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի խոսքով, այս որոշումն օգուտի փոխարեն վնաս է տալու տնտեսությանը, իսկ պատասխանատուների հիմնավորումները ծիծաղ են առաջացնում:
Կոնկրետ ի՞նչ ծրագրերի վրա եք ծախսում 6 մլրդ դրամը. Իշխան Զաքարյանը՝ Քերոբյանին
Եթե վերջին պահին Ծառուկյանը չհրաժարվեր մթերել խաղողը, խնդիրներ չէինք ունենա. Քերոբյան:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության պաշտոնական կայքէջում, ինչպես նաեւ ֆեյսբուքյան պաշտոնական էջում սեւով ապիտակի վրա գրված է, որ ԱՄՆ-ն Հայաստանի կարեւորագույն գործընկերն է: Ոչ թե կարեւոր գործընկերներից մեկը, այլ հենց կարեւորագույնը:
Կոնկրետ ի՞նչ ծրագրերի վրա եք ծախսում 6 մլրդ դրամը. Իշխան Զաքարյանը՝ Քերոբյանին։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երբեմն տպավորություն է, թե ՔՊ-ական պատգամավորները պարզապես զբաղված են ընդդիմությանն ամեն հարցում հակադարձելով՝ առանց փաստարկների, առանց բովանդակային քննարկման, անկախ նրանից, թե ինչ թեմայի մասին է խոսքը: Ընդ որում, հաճախ հակադարձման մեթոդների մեջ խտրականություն չեն դնում ու, որպես կանոն, առաջնորդվում են «բա դուք…» սկզբունքով, ճիշտ երեխաների՝ բակային վեճերի նման՝ «сам дурак»:
Չի բացառվում, որ անօրակարգ հանրահավաքն ավելի ազդեցիկ ու արդյունավետ կլինի, քան՝ մշակված օրակարգով ու անորոշ նպատակներով հավաքը։ Էլ չասած՝ չկշռադատված կոչերը։ Կարելի է անգամ լուռ հանրահավաք անել՝ պարզապես ասելու համար, որ մի ողջ ժողովրդի հնարավոր չէ պատահական մարդկանց միջոցով պատահական լուծումներ պարտադրել։ Գուցե լուռ հավաքին ավելի շատ մարդ ուզենա ներկա լինել, քան կգային ելույթներ լսելու նպատակով։ Սա կարող է լինել իրոք ակցիա, ընդվզում, համերաշխության ու վճռականության ցուցադրում։
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն ընդունել է «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը» ծրագրի աջակցող խմբի ներկայացուցիչներին։
Շրջհարկի իջեցումը նախատեսված էր տնտեսական հեղափոխության շրջանակներում. Արթուր Խաչատրյան:
Շտապօգնության վարորդների բողոքի ակցիան՝ ՈՒՂԻՂ:
Մեղրիի անցակետը կարևոր ռազմավարական նշանակություն ունի. Ռուստամ Բադասյան:
Բնականաբար կա ստվեր. Ռուստամ Բադասյան:
Մոսկվայի «Վնուկովո», «Շերեմետևով» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել է 177 չվերթ: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, չվերթների հետաձգման պատճառն ուժեղ մառախուղն է:
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը հոկտեմբերի 29-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում խորհրդային անվանի հեռուստամեկնաբան Կոտե Մախարաձեի հիշատակին նվիրված միջազգային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը՝ եզրափակիչում զիջելով Մոլդովայի հավաքականին։
Գլազգոյում անցկացվող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) երկրորդ օրը՝ նոյեմբերի 2-ին, կշարունակվեն մասնակից երկրների նախագահների և կառավարությունների ղեկավարների ելույթները կլիմայի փոփոխությանը դիմագրավելուն անհրաժեշտ հրատապ քայլերի վերաբերյալ։
Երբեք այսքան եկամտային հարկ վճարող անձ չենք ունեցել. ՊԵԿ նախագահ:
Միջին բիզնեսն ինչ վիճակում է. Աղազարյանը՝ Ֆինանսների նախարարին:
2022 թվականի բյուջեն առանձնահատուկ է. Ֆինանսների նախարար:
«Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» թեմայով քննարկում՝ ՈՒՂԻՂ:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում այսօր մեկնարկում են 4-րդ տուրի հանդիպումները:
Հայաստանում նոյեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1232 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 310 629-ի: