Տնտեսության ու տնտեսական զարգացումների վերաբերյալ իր անհիմն գնահատականներով շարունակում է զարմացնել էկոնոմիկայի նախարարը։ Ասում է բաներ, որոնց ձեռքը հետո ինքն էլ է կրակն ընկնում։ Երբեմն անկեղծ զարմանում ես, թե ինչպես կարող է կառավարության թիվ մեկ էկոնոմիստն այսքան անլուրջ ու մակերեսային մեկնաբանություններ անել տնտեսության զարգացումների վերաբերյալ։
Միևնույն ժամանակ կան նախնական տվյալներ, ըստ որոնց, Կովիդ-19 հիվանդությունը մի քանի մեխանիզմներով կարող է խաթարել սեռական օրգանների աշխատանքը։
Բիթքոյնի արժեքն առեւտրաշրջանի ընթացքում աճել է 4,69 տոկոսով եւ հասել 68,230 հազար դոլարի նշագծին: Այդ մասին են վկայում Coindesk պորտալի տվյալները Երեւանի ժամանակով 07:44-ի դրությամբ։
Ռուսաստանյան կողմը Հարավային Կորեային տեղեկացրել է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետության մասին եւ խնդրել է շուտով ճանաչել այն: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Հեռավոր Արեւելքի զարգացման նախարարության ղեկավար Ալեքսեյ Չեկունովը:
ՀՖՖ-ն անում է ամեն ինչ «Սևանից» ազատվելու համար․ Ակումբի հայտարարությունը։
Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2021 թ. նոյեմբերի 10-ին Երևան քաղաքի Աճառյան փողոց-Ծարավ Աղբյուրի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությունը հաստատել է Շուշիի մոտակայքում հայ բնակչի սպանությունը ադրբեջանական զինուժի կողմից: Այդ մասին տեղեկացնում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորամիավորման պաշտոնական տեղեկագրից:
58-ամյա Համեստ Սարգսյանն ապրում է ԱՀ Մարտունու շրջանի Մուշկապատ համայնքում: 2020 թվականի Արցախյան պատերազմում հանուն հայրենիքի անմահացավ կրտսեր որդին՝ Վլադիմիր Կամոյի Սարգսյանը, ով օգոստոս ամսին ավարտել էր ժակետային զինծառայությունը. ծառայում էր Ջրականում:
170-ից մինչեւ 380 մետր տրամագիծ ունեցող 2004 UE պոտենցիալ վտանգավոր աստերոիդը Երկրի մոտով կանցնի նոյեմբերի կեսերին: Այդ մասին ասվում է NASA-ի ստորաբաժանումներից մեկի կայքում:
Հուսով եմ, որ խնդիրը շատ արագ կլուծվի»։
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գնահատմամբ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հայտարարության պայմանավորվածություններն ընդհանուր առմամբ պահպանվում են՝ չնայած որ ողբերգական միջադեպեր և խնդիրներ զինադադարի հաստատումից հետո էլ են գրանցվել: Այդ մասին Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը ասել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ խոսելով ուղիղ մեկ տարի առաջ պատերազմական գործողությունների դադարեցման մասին ընդունված հայտարարության դրույթների կատարման վերաբերյալ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 10-ին ժամը 11.00-17.00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի` Քեռու, Բարբյուսի, Սեպուհի, Սևաստոպոլյան փողոցների, Կիևյան 2-րդ նրբանցքի, Հովսեփ Էմինի փող. 5, 6, 7 շենքերի և 1-ից-19 կենտ համարի անհատական տնատիրությունների ջրամատակարարումը:
Եվրոպայում գազի գինը նոյեմբերի 9-ին սակարկությունների բացմանը 4,5 տոկոսով իջել է Յամալ-Եվրոպա խողովակաշարով Գերմանիա գազի մղումը վերսկսվելու եւ Ուկրաինայի տարածքով Սլովակիա տարանցման աճի պլանների ֆոնին, վկայում են ICE սակարանի տվյալները։
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, ինչի մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայ Դատի Մեծ Բրիտանիայի գրասենյակը:
Ադրբեջանական զինված ծառայողներն ամեն օր ոտնահարում են սահմանին ապրող հայ բնակիչների իրավունքները, հետևաբար անվտանգության գոտին հրատապ է. Իմ ելույթը միջազգային բարձրաստիճան քննարկմանը
COVID-19-ի դելտա-շտամը կարող է խույս տալ չեզոքացնող հակամարմիններից, ինչը կարող է հիվանդության ավելի ծանր ընթացք առաջացնել: Այդ մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների գծով գլխավոր արտահաստիքային մասնագետ պրոֆեսոր Վլադիմիր Չուլանովը:
Բելառուսի էներգետիկայի նախարար Վիկտոր Կարանկեւիչը եւ ՌԴ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը արձանագրություն են ստորագրել Մինսկին բնական գազ մատակարարելիս գների ձեւավորման կարգի եւ դրա փոխադրման վերաբերյալ: Այդ մասին նոյեմբերի 9-ին հաղորդել է Բելառուսի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար Փոլ Ռիչարդ Գալագերի հետ բանակցությունների արդյունքներով համատեղ ասուլիսում, ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև Հարավային Կովկասին: Ինչպես փոխանցում է ՌԴ ԱԳՆ կայքը, Լավրովը նշել է, որ քննարկվել է իրավիճակն աշխարհի տարբեր տարածաշրջաններում, որտեղ նկատվում են ճգնաժամային գործընթացներ:
«Մոդեռնա» ընկերության 60 հազար 700 դեղաչափ պատվաստանյութը Հայաստանում է: Այդ մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան, մեկնաբանելով նոյեմբերի 8-ին Շուշիի մոտ աշխատանքներ իրականացնող Ջրմուղի աշխատակիցների վրա կրակ բացելու և նրանցից մեկին մահացու վիրավորում հասցնելու վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը, ասել է.«Ինչ վերաբերում է միջադեպին, ապա սա հայկական կողմի հերթական սադրանքի արդյունքն է։ Հայկական կողմի հայտարարություններում նշվում է, որ նոյեմբերի 8-ին այդ անձինք իբր […]
Արեւելյան Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի հարցերի գծով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Դենիել Քրիթենբրինքը Տոկիոյում հանդիպում է անցկացրել Ճապոնիայի ԱԳ նախարարության Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի ղեկավար Կեյիտի Իտիկավայի հետ:
ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է․
Նոյեմբերի 9-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում տեղի ունեցավ հոգեհանգիստ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար։ Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, սրբազան արարողությանը ներկա էին Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ: Մինչ հոգեհանգստյան արարողությունը Մայր Աթոռի վանական […]
Բրիտանացի բժիշկ եւ Առողջապահության բնագավառի անվտանգության գործակալության գլխավոր բժշկական խորհրդական Սյուզան Հոպկինսն ընդգծել է, որ COVID-19-ից մահանում են հիմնականում չպատվաստվածները, բայց նաեւ նշել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստում կատարած մարդիկ կարող են մահանալ պատվաստվելիս ստացված իմունային պատասխանի աստիճանական թուլացման պատճառով:
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ՀՀ 2022թ․ բյուջեի նախագծի վերաբերյալ իմ ամփոփ գնահատումներն ու դրանցից բխող կոնկրետ առաջարկություններն անհրաժեշտ հիմնավորումներով ներկայացրել եմ նախագծի հեղինակներին։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ «Ռոմա»-ից:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով քննությունը։
Չիլիի խորհրդարանի Պատգամավորների պալատը քվեարկել է նախագահ Սեբաստիան Պինիերայի իմփիչմենթի օգտին, որի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է ընդունի Սենատը: Նիստը, որտեղ քննարկվել է նախաձեռնությունը, հեռարձակվել է օրենսդիր մարմնի ստորին պալատի YouTube-ի ալիքում։
Այսօր հերթական աբսուրդի թատրոնն էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում և այդ աբսուրդի կենտրոնում կրկին Աննա Դանիբեկյանն էր:
Զինված խմբավորումը Աֆղանստանի Քաբուլի նահանգում հայտարարել է Ազգային դիմակայության ճակատին (ԱԴՃ) աջակցելու եւ «Թալիբան» շարժման զինյալների դեմ իր պայքարն սկսելու մասին։