«Մի՛ դավաճանեք Եվրոպայի հանդեպ հավատին»․ Զելենսկին դիմել է ԵՄ առաջնորդներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով դիմել է ԵՄ 27 առաջնորդներին, որոնք մասնակցում են Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովին։ Այնտեղ, մասնավորապես, կարող է որոշում կայացվել Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու մասին:

Ուղերձի ժամանակ Զելենսկին, մասնավորապես, կոչ է արել չընկնել անվճռականության մեջ և «չդավաճանել հավատին առ Եվրոպա»:

«Այդ օրը կմտնի մեր պատմության մեջ։ Մեզ համար լավ է, թե վատ, պատմությունը կարձանագրի ամեն ինչ։ Յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր քայլ, գործողություն և անգործություն: Ով ինչի համար է կռվել․․․ Շատ կարևոր է, որ Եվրոպան այսօր անվճռական չլինի։ Ոչ ոք չի ցանկանում, որ Եվրոպան անվստահելի համարվի կամ անկարող լինի որոշումներ կայացնել, որոնք ինքն է մտահղացել», – հայտարարել է Զելենսկին։

Տեսանյութեր

Լրահոս