![](/banners/BeFunky-design.jpg)
ՌԴ-ն ընդունել է զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության համաձայնագրի ՀՀ արձանագրած խախտումները
![](https://168.am/wp-content/uploads/2023/12/1126265.jpg)
Երևանում դեկտեմբերի 14-ին տեղի են ունեցել երկկողմ խորհրդակցություններ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունների միջև՝ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի դրույթների պահպանման շուրջ:
Խորհրդակցության ընթացքում հայկական կողմը նշել է, որ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը արձանագրել է Համաձայնագրի 5-րդ հոդվածի խախտումներ: Ռուսական կողմն ընդունել է այդ փաստը, և արդյունքում ստորագրվել է համատեղ հայտարարություն:
Ըստ աղբյուրի՝ արձանագրվել է հետևյալը՝
Ռուսական կողմն ընդունել է հայկական կողմից արձանագրված խախտումների փաստը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել համաձայնագրի բոլոր կետերի պատշաճ պահպանման ուղղությամբ: