Վազգեն Մանուկյանը ցավակցել է Բաբկեն Արարքցյանի մահվան կապակցությամբ

Վազգեն Մանուկյանը ցավակցել է Բաբկեն Արարքցյանի մահվան կապակցությամբ։

«Նա պատկանում էր մեր սերնդի այն հատվածին, որը ոգևորությամբ մտավ համազգային շարժման մեջ՝ կրելով մեր ժողովրդին միավորող երազանքը՝ ունենալ անկախ, ինքնիշխան, հզոր պետություն, վերամիավորել Արցախը Հայաստանին, ապահովել արդար, բարեկեցիկ, հպարտ և անվտանգ կյանք մեր ժողովրդի համար, հետապնդել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման իրագործումը՝ որպես բարոյական պարտք նախորդ սերնդի անմեղ կորուստների հանդեպ:

Խորին ցավակցություն եմ հայտնում Բաբկեն Արարքցյանի ընտանիքին, հարազատներին ու բարեկամներին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031