Գերմանիայում կորոնավիրուսով ախտահարման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 294 931-ով, ինչը դարձել է ամենաբարձր ցուցանիշը համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Այդ մասին են վկայում Ռոբերտ Կոխի անվան վիրուսաբանության ինստիտուտի (ենթարկվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) առողջապահության նախարարությանը)՝ մարտի 17-ին հրապարակված տվյալները։
Շարունակվող գնաճային ճնշման ակտիվացման միջավայրում, ինչպես և սպասվում էր, Կենտրոնական բանկը հարկադրված էր գնալ դրամավարկային քաղաքականության պայմանների ավելի մեծ խստացումների՝ բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը և թանկացնել փողը։ Դեռ 2020թ. վերջից ԿԲ-ն պարբերաբար ավելացնում է տոկոսադրույքը, բայց առավելագույն թռիչքը 1 տոկոսային կետը չէր գերազանցել։
Խմբի հիմնական նպատակն աշխարհին հայկականը ներկայացնելն է, մատուցել հայկական տարրերով, հայկական ժամանակակից գործիքներով ստեղծագործություններ, ստեղծել հեղինակային գործեր:
Անցյալ դեկտեմբերին Meta-ն խոստացավ ավելի ուշադիր լինել անչափահաս օգտատերերի նկատմամբ: Այս ֆոնի վրա ընկերությունը ներկայացրել է Family Center ֆունկցիան, որը թույլ է տալիս ծնողներին և խնամակալներին սահմաններ սահմանել իրենց երեխաների հաշիվների համար և վերահսկել նրանց դիտած բովանդակությունը:
Վիետնամը բացել է սահմանները միջազգային ճանապարհորդների համար եւ երկու տարվա սահմանափակումներից հետո վերականգնել 14-օրյա անայցագիր մուտքը 13 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների համար՝ առանց հաշվի առնելով մուտք գործող անձանց պատվաստման կարգավիճակը։
Սա է արձանագրելու պատմությունը։
Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 10-ին, ժամը 19.30-ի սահմաններում, կասկածվողը ներկայացավ ոստիկանության Նաիրիի բաժին:
Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ հասնելու բոլոր խնդիրների համապարփակ լուծմանը։
YouTube Vanced հանրահայտ ծառայությունը հայտարարել է աշխատանքի դադարեցման մասին։ Համաձայն մեկնաբանության, որը Vanced-ի ներկայացուցիչները տվել են The Verge-ին, դա պայմանավորված է Google-ի պահանջով՝ հեռացնել YouTube-ի բոլոր հղումները, ծառայության հետ կապված ապրանքների հղումները և փոխել լոգոն։
ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների հսկողության ներքո ՀՀ ՔԿ ՀԿԳ ՔԳՎ կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող ծավալուն քրեական գործով ապացույցներ են ձեռքբերվել կոնկրետ անձանց կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, որոշակի սխեմայի կիրառմամբ, բազմաթիվ անձանցից զգալի չափերով հափշտակություններ կատարելու վերաբերյալ:
Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը նաև ողջունեց ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ուկրաինայի հարցով Հայաստանի Հանրապետության քվեարկությունը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է առաջիկա ժամերին հեռախոսազրույց անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին նա հայտնել է մամուլի ասուլիսին:
Արարատ Միրզոյանը և Միրչա Ջոանան նաև մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատարանում պարտվել է գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Samsung-ը սովորաբար թողարկում է առնվազն մեկ ամուր սմարթֆոն և պլանշետ ամեն տարի: Ցանցում նոր նման սարքի մասին արտահոսքեր են հայտնվել։
Միեւնույն ժամանակ, Կոմիտեն որոշել է պահպանել եւ ամրապնդել հարաբերությունները Բելառուսի քաղաքացիական հասարակության և ընդդիմության հետ երկրի սահմաններից դուրս:
«Areda Survey» հետազոտական ընկերությունը փետրվարի 26-ից 28-ն ընկած ժամանակահատվածում սոցհարցումներ է իրականացրել Թուրքիայում որին մասնակցել է 2000 մարդ Թուրքիայի տարբեր շրջաններից։
Բոլորին խնդրում եմ չանտեսել Ծավ գյուղի հատվածում ՀՀ ներխուժումը և դա նույնպես նկատի ունենալ բոլոր գործողություններում:
Վերահաստատում եմ Դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները Դատական դեպարտամենտին վերադարձնելու մասին առավոտյան հրապարակումը:
Եվրոյի գոտում գնաճը փետրվարին տարեկան հաշվարկով հասել է 5,9 տոկոսի, ինչը դարձել է ռեկորդ այդ արժույթի գոյության ամբողջ ժամանակամիջոցում: Մարտի 17-ին այս տվյալները հրապարակել է Եվրամիության վիճակագրական գործակալությունը՝ Եվրոստատը։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ հանրային սննդի օբյեկտում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքը բացահայտելու ուղղությամբ:
Փրկարարները ոստիկանության և օդանավակայանի անվտանգության աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են ուղևորների տարահանման, սրահի և ուղեբեռների զննման աշխատանքներ։ Վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել։
Արցախի կառավարությունը հայցում է բոլոր քաղաքացիների ներողամտությունը հարուցված դժվարությունների համար և հավաստիացնում, որ գազամատակարարումը վերականգնվելու է հնարավորինս կարճ ժամանակահատվածում։
Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ռեջեփ Էրդողանին Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունների մանրամասները:
Դեպի Կապան տանող հիմնական ճանապարհի հետ համեմատած՝ այլընտրանքայինը համեմատաբար անվտանգ են համարում թե՛ Ծավի, թե Ճակատենի գյուղապետերը, բայց, որ դիտարկվում է թշնամու կողմից, չեն ժխտում։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր է մարտի 18-ին ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի հետ կայանալիք հեռախոսազրույցում քննարկել, բացի այլ հարցերից, Ուկրաինայի իրադրությունը: Այդ մասին ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի գրավոր հայտարարության մեջ, որը տարածվել է մարտի 17-ին։
Նախնական տվյալներով 2022թ. մարտի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանը (ծնված 2003թ.) հրաձգային գումարտակի հետնամասում, իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից կրծքավանդակի շրջանում ստացել է հրազենային մահացու վիրավորում:
Իսպանիայում անցկացվող «Դալիի բեղերը» (Dali’s Mustache) կիրառական և դեկորատիվ արվեստի, դիզայնի և լուսանկարչության միջազգային առցանց մրցույթում, որին մասնակցում են աշխարհի ավելի քան 60 երկրից և մրցում 7 տարիքային խմբերում, 16-ամյա Հակոբ Հովհաննիսյանը գրավել է 1-ին հորիզոնականը՝ ներկայացնելով բնության լուսանկարը:
Այսօր՝ մարտի 17-ին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական՝ Գոռ Աբրահամյանը, ֆեյսբուքի իր պաշտոնական էջում տեղադրել է հետևյալը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։