Խաղաղությունը ոչ Վաշինգտոնում է, ոչ Բրյուսելում և ոչ Փարիզում. Հաջիևը՝ խաղաղության հաստատման խոչընդոտների մասին

Կան որոշակի քաղաքական միջոցներ, որոնք բացասաբար են անդրադառնում Հարավային Կովկասում խաղաղության օրակարգի վրա։ Այս մասին չինական Phoenix հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՀ նախագահի օգնական-Նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Մենք պատրաստել ենք խաղաղության պայմանագրի տեքստը, չնայած եղել են ռազմական օկուպացիայի առարկա, ինչպես նաև ձևակերպել ենք խաղաղության պայմանագրի 5 հիմնարար սկզբունքներ Հայաստանի Հանրապետությանը։

Խաղաղության պայմանագրի հարցում լավ առաջընթաց ունենք, բայց Ադրբեջանի մոտեցումը այն է, որ խաղաղությունը պետք է լինի Բաքվի և Երևանի միջև, քանի որ այս տարածաշրջանը մեզ է պատկանում։

Խաղաղությունը ոչ Վաշինգտոնում է, ոչ Բրյուսելում և ոչ Փարիզում։ Խաղաղությունն այստեղ է՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում, երկու երկրների միջև։ Մենք տեսնում ենք, որ մենք առաջ ենք շարժվում, բայց կան որոշակի քաղաքական միջոցներ, որոնք բացասաբար են ազդում տարածաշրջանային համագործակցության և խաղաղության օրակարգի վրա»,- ասել է Հաջիևը։

Տեսանյութեր

Լրահոս