ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով ՌԴ-ին տրվող Թուրքիայի, Չինաստանի և ԱՄԷ-ի վճարումները ուշացվում են
Թուրքիայի, Չինաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների բանկերը ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների պատճառով գործարքներում ավելի զգույշ են գործում և այդ իրավիճակի պատճառով ռուսական նավթային ընկերություններին տվող վճարումներն ուշանում են։ Այդ ուշացումները անկանոն են դարձնում ՌԴ-ի եկամուտները՝ նպաստելով, որ պատժամիջոցներով ԱՄՆ-ն հասնի իր նպատակներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Չինաստանի, Թուրքիայի և ԱՄԷ-ի որոշ բանկեր վերջին շաբաթներին պատժամիջոցների ավելացման պատճառով հետաձգել կամ մերժել են ՌԴ դրամական փոխանցումները։ Բանկերը սկսել են հաճախորդներից գրավոր հավաստիացում պահանջել, փորձելով վստահ լինել, որ ԱՄՆ հատուկ նշանակված քաղաքացիների ցուցակում ընդգրկված ոչ մի անձ կամ կազմակերպություն ընդգրկված չէ գործարքում։
Նշվում է, որ ԱՄԷ-ի որոշ բանկեր, որոնք առևտրային հարաբերություններ ունեն ՌԴ-ի հետ, կասեցրել են հաշիվները։ Բայց նաև նշվում է, որ Թուրքիայի «Ziraat» և «Vakıf» բանկերը, ԱՄԷ-ի և Չինաստանի մի քանի բանկեր ևս դեռ շարունակում են կատարել վճարումներ, թեև այդ ամբողջական վճարումները կարող են տևել շաբաթներ կամ ամսիներ։
Պատժամիջոցների և վճարումների ուշացման վերաբերյալ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ այս իրավիճակը չի կարող խոչընդոտել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։