Խաղալիք արտադրող դանիական LEGO ընկերությունը հայտնել է, որ Ֆուտբոլի աշխարհի առաջնության և «Ֆորմուլա 1»-ի թեմատիկայով հավաքածուների շնորհիվ տարվա առաջին կեսին իր վաճառքների ծավալն աճել է 21%-ով․ գրում է Reuters գործակալությունը։
Մոտ 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր հայրս. հանգիստ մնալու խիստ ցուցում կար. Լևոն Քոչարյան
Իրանն ու Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցով նավերի անցման համար ժամանակավոր միջանցք ստեղծելու, ինչպես նաև նեղուցի ջրային տարածքն ականազերծելու շուրջ։ Այդ մասին երեքշաբթի հայտնել է IRNA-ն՝ հղում անելով երկու երկրների համատեղ հայտարարությանը։
#ՀԻՄԱ.ԴԱՏԱՐԱՆԸ ՔՆՆՈՒՄ Է ՍԵԴՐԱԿ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ. #ՈՒՂԻՂ
Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինվորականները թույլ չեն տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը։
2026 թվականի հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրություններին մասնակցելու իրավունք ուներ 2,503,990 ընտրող։ Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ մասնակցել է 1,476,769, չի մասնակցել 1,027,221 քաղաքացի։
Առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով այսօր ձերբակալված 6 անձանց, այդ թվում՝ նախկին նախագահի որդու, ինչպես նաև 1999-2009թթ. ընթացքում կառավարական առանձնատների տնտեսության տնօրեն Ա.Ո.-ի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան, իսկ ձերբակալված նախկին նախագահ Ռ.Ք.-ն դատարան կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո։
Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Ագասանդյանը հայտարարել է, որ Հայաստանի հետ առևտրի կրճատումը Ռուսաստանի համար էական ցնցումներ չի առաջացնի։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն և 1 վագոն փայտանյութ։
Թուրքիայի նախագահականի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը ազգային փոքրամասնությունների դպրոցներում սահմանափակումների թեմային առնչվող հայտարարություն է տարածել։
Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է աշխատանքային խորհրդակցությունները Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայության՝ «Ռոսսելխոզնադզորի» հետ՝ ԵԱՏՄ-ի անասնաբուժական և բուսասանիտարական պահանջների պահպանման հարցերի շուրջ։ Նման հայտարարություն են տարածել Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ Ռազմածովային ուժերն ավարտել են Հորմուզի նեղուցի միջազգային ջրերի ականազերծումը։ Այս մասին նա գրել է երեքշաբթի օրը Truth Social սոցիալական ցանցում արված հրապարակման մեջ։
Եզրակացությունը պատրաստվել է բացառապես իրավական վերլուծության հիման վրա՝ զերծ քաղաքական կամ այլ գնահատականներից, և ուղղված է արդարադատության իրականացմանը նպաստելուն։
ԱՄՆ Գաղտնի ծառայությունը հայտարարել է, որ տեղյակ է Իրանի պետական ԶԼՄ-ներով իբրև թե ցուցադրված տեսանյութից, որը, ենթադրաբար, սպառնալիքներ է պարունակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր որդու՝ Բերոն Թրամփի հասցեին։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում։
Իր դիմումի համաձայն՝ կարգալույծ է հռչակվել Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Բադիրյանը։
Սուրենը շատ խելոք, համեստ, բոլորի հանդեպ նվիրված, բոլորին սիրող տղա էր, շատ աննկարագրելի երեխա. Նա շատ փոքր տարիքից աշխատել է, մեր տան միակ աշխատողն էր։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Ճամբարակում օգոստոսի 19-ին, վրաերթի հետևանքով մահացած զինծառայող Սուրեն Վարդանյանի մայրը՝ Արմենուհի Վարդանյանը։
Դրանից հետո Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացումն էապես մեծացնելու է էլեկտրաէներգիայի պահանջարկը։ Այն աստիճան, որ կարող է անգամ էլեկտրաէներգիայի պակասորդ առաջանալ։
Գանգատներով բարձրացվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ, 5-րդ և 18-րդ հոդվածներով, ինչպես նաև Կոնվենցիայի թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտման հարցեր։ Դրանք վերաբերում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ապօրինի և քաղաքական շարժառիթներով պայմանավորված քրեական հետապնդմանը, ազատությունից ապօրինի զրկելուն, նրա նկատմամբ ցուցաբերված անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքին, քրեաիրավական սահմանափակումներն իրենց համար նախատեսված իրավաչափ նպատակից շեղված՝ քաղաքական նպատակներով կիրառելուն, ինչպես նաև նույն արարքների կապակցությամբ կրկնակի քրեական հետապնդման արգելքի խախտմանը։
Օգոստոսի 25-ին ՆԳՆ Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթներով օգոստոսի 25-ին միաժամանակյա խուզարկություններ են կատարվել տնտեսավարողների գործունեության և բնակության ընդհանուր 17 հասցեներում, որոնց արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթների համար նշանակություն ունեցող փաստաթղթեր և առարկաներ: Տնտեսավարող սուբյեկտների գործունեության հասցեները ապացուցողական և վարութային գործողություններ […]
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցերով նախկին հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինայում կանանց մոբիլիզացնելու գաղափարին։
Միացյալ Նահանգները չափազանց շատ զենք է ծախսել Իրանի հետ հակամարտության ընթացքում՝ Վաշինգտոնին դժվարին դրության մեջ դնելով․ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այս մասին հայտարարել է Հեմփթոնսի ինստիտուտում կայացած միջոցառման ժամանակ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և հայկական «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության, ինչպես նաև Ադրբեջանի էներգետիկայի նախարարության և ադրբեջանական «Ազերէներջի» ընկերության ներկայացուցիչները հանդիպել են։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում կրկին հունից դուրս եկավ, հայտարարեց՝ բոլոր ընդդիմադիրները նստելու են։
Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները, որոնց հետևանքով նոր զոհեր և վիրավորներ են գրանցվել երկու կողմում էլ։
Թուրքիան ողջունում է ԱՄՆ իշխանությունների կողմից երեկ հրապարակված որոշումը, որով Վաշինգտոնը հեռացրել է Սիրիան ահաբեկչական գործունեությունը հովանավորող պետություններից ցանկից։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովի հետ այսօր Մինսկում կայացած զրույցի ընթացքում հայտարարել է, որ իր երկիրը չի պատրաստվում վերանայել տասնամյակներ առաջ որդեգրած արտաքին քաղաքական առաջնահերթությունները։
2026 թվականի օգոստոսի 25-ին Ադրբեջանի Հանրապետության Լաչին քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և հայկական «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության, Ադրբեջանի Հանրապետության էներգետիկայի նախարարության և ադրբեջանական «Ազերէներջի» ընկերության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը։ Այդ մասին հայտնում են ՏԿեՆ-ից: