Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրամանատարների և շտաբի պետերի հետ հանդիպմանը հանձնարարել է ցանկացած պահի պատրաստ լինել օգտագործել ժամանակակից սպառազինությունը, տեխնիկան և այլ զինատեսակները, երբ փաստացի հերքել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության 2022 թվականի մարտի 27-ի հայտարարությունը, թե բանակցություններից հետո Ադրբեջանը դուրս է բերել իր ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղի Փարուխ բնակավայրի տարածքից:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 553-ով:
Երևան տեղափոխված երկու վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է թեթև, կյանքի համար վտանգներ չկան, երկրորդի վիճակը շարունակվում է մնալ ծայրահեղ ծանր
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Եվրոպայիառաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը եզրափակիչում մրցեց թուրք Սուլեյման Աթլիի հետ և ժամանակից շուտ`15:3 հաշվով հաղթեց նրան:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իշխանությունից հեռացնելը բրիտանական կառավարության նպատակը չէ: Այս մասին նա խոսել է բրիտանացի խորհրդարանականների հետ նիստին՝ պատասխանելով ՌԴ-ում իշխանություններին փոխելու ու Պուտինին հեռացնելու մասին հարցին: «Դա Մեծ Բրիտանիայի կառավարության նպատակը չէ»,- ասել է նա: Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Վարշավայում արած հայտարարությունն այն մասին, […]
Հարավային Օսիայի Հանրապետությունը մոտ ապագայում իրավական քայլեր կձեռնարկի Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու համար: «ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովը:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունները կարելի է գնահատել որպես քայլ առաջ, սակայն դա դեռ վերջնական արդյունքը չէ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Հարկատուների, պետբյուջեի հաշվին ապրող Հ1-ի եթերով արված հոխորտանքներիցդ հետո անցել է ուղիղ 6 ամիս: Ովքե՞ր են, կամ ո՞ւմ ես նշանակել հայկական սփյուռքում իբրև քո ներկայացուցիչներ: Ինչպես որ դու էիր ակնարկել քո հարցազրույցում, այդ մարդիկ պետք է համայնքային հեղինակություններ լինեին և վայելեին տվյալ համայնքի սերն ու հարգանքը՝Հայաստան-Սփյուռք կապերն է՛լ ավելի ամրապնդելու համար: Ո՞ւր են այդ մարդիկ, ովքե՞ր են և հայկական սփյուռքի ո՞ր համայնքներն են ներկայացնում:
«Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը «Snap» երգով ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչում վերջին՝ 17 համարի ներքո: Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին:
Հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը տեղեկացրել է, որ վճարման կարգի փոփոխությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ «միջազգային իրավունքների նորմերի խախտումների պատճառով ԵՄ անդամ երկրների կողմից սառեցվել են Ռուսական բանկի պահուստները»:
Հայտնի է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվելու է Ուկրաինային ամերիկյան աջակցության հարցը:
Ջո Բայդենի քաղաքականության պատճառով պարենամթերքի չտեսնված անբավարարություն է սպառնում ԱՄՆ-ին: Այս նախազգուշացմամբ հանդես է եկել The Daily Wire ինտերնետ-հրատարակության լրագրող Մայքլ Նոուլզը։ Բայդենը, նշում է մեկնաբանը, իշխանության ղեկին է գտնվում արդեն 14 ամիս:
Նախարարությունից հստակեցրել են, որ նման սահմանափակումներ են ձեռնարկվել միջուկային զենքի տարածման կանխարգելման շուրջ աշխատանքների շրջանակում:
Սովորողների ընդունելությունը դպրոցներ կազմակերպվում է կրթության շարունակականության ապահովման և երեխայի լավագույն շահի առաջնահերթությամբ՝ ներգրավված աշակերտների համար ապահովելով միջավայրին հարմարեցմանը և կրթական կարիքների բավարարմանը միտված անհրաժեշտ աշխատանքների կազմակերպումը:
Ռուսաստանում ինտերնետի անջատումները Հայաստանի վրա զգալի ազդեցություն չեն ունենա։
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը և Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը քննարկել են Հայաստանում ներկայիս իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-Շվեդիա հարաբերություններին և Հայաստանում Շվեդիայի զարգացման համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան կոչ է արել Գերմանիային փակել նավահանգիստները ռուսական արտահանման ու ներմուծման համար, ինչպես նաև ՌԴ բոլոր բանկերն անջատել SWIFT համակարգից:
Ադրբեջանի կողմից Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի նկատմամբ միջազգային հետախուզման հայտարարումը համապատասխան արձագանքի կարժանանա ՌԴ օրենսդիր մարմնի կողմից: Այս մասին ասել է միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան:
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից այս պահին տեղահանված և Ստեփանակերտում ժամանակավոր բնակվող անձանց։
ՎՏԲ-Հայաստան Բանկը թվայնացման և գործընթացների օպտիմալացման շրջանակներում համաձայնագիր է կնքել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հետ՝ իր վարկային պորտֆելի մոտ 11%-ի վաճառքի մասով։ Գործարքի ծավալը կազմում է 24 մլրդ ՀՀ դրամ:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում շարունակվում է ամենօրյա պայքարը թմրամիջոցների և արգելված իրերի շրջանառության դեմ:
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Ծանր վիրավորանքի» իբր ենթարկված բարձրաստիճան նիկոլականներին տուժող ճանաչելու ու հարցաքննելու միջնորդություններս ու բողոքներս մերժելու համար դատախազությունում ինչ-որ նոր բառեր, նոր լեզու են մշակել։
Մարտի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է «ԱրմՀայՏեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանը մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան ինքը պետք է որոշի՝ դառնում է արդյոք դաշինքի անդամակցության թեկնածու, թե հակված է չեզոք կարգավիճակի։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջեյմս Հեփին մեկօրյա այցով Բաքվում է։
Հայաստանի ԱԳՆ-ը չի կարողացել տրամադրել որեւէ հստակ հետազոտություն, որը հիմք է տվել ՀՀ արտաքին գործերի նախարարին հայտարարել, թե Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ:
Մարտի լույս 30-ի գիշերը ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Խանջյան փողոցի խանութներից մեկը մտած անձինք բանկոմատից փորձում են գողություն անել։
Մարտի 30-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Էմիլ Օրդուխանյանը:
Գերմանիայի իշխանությունները գործարկել են երկրի էներգետիկական անվտանգությունն ապահովելու արտակարգ պլան՝ ի դեպս Ռուսաստանից գազի մատակարարումների հետ կապված ընդհատումների: Այդ մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքին: