Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են անցկացնում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Agence France-Presse-ին, որը հղում է անում Ելիսեյան պալատին:
Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին գլխավոր տնտեսագետներից պրոֆեսոր Քենեթ Ռոգոֆը, հայտարարելով, որ Թուրքիան կարող է հայտնվել ավելի վատ տնտեսական ճգնաժամի մեջ, քան նախկինում։
Մարտի 28-ին, ժամը 15։51-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ3 ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամուրջը մասնակի վնասվել է. առաջացել են ճաքեր։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 30-ին ժամը 09.30-20.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Բաշինջաղյան փող. 188, 192, 196, 198 և Բաշինջաղյան 2-րդ նրբ. 6, 8, 10, 12, Մազմանյան փող. 5/1 համարների, թիվ 185 և 188 դպրոցների ջրամատակարարումը:
Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է պատրաստվել Ազգերի լիգային։ Երկրորդ ընկերական հանդիպումը տեղի կունենա Նորվեգիայում։
Ստամբուլում կայացած բանակցություններում ուկրաինական կողմն առաջարկել է Ռուսաստանի հետ պայմանագրի նախագծում ներառել կետ, որում ասվում է, որ Ղրիմի և Սևաստոպոլի խնդիրը կքննարկվի երկկողմ բանակցություններում, իսկ վերջնական որոշումը կկայացնեն երկու երկրների նախագահները:
2021թ․-ին Կառավարության քաղաքականությունն ուղղված է եղել երկրի էներգետիկ անկախության ու անվտանգության մակարդակի բարձրացմանը, սպառողներին էլեկտրաէներգիայի և գազի հուսալի ու որակյալ մատակարարման ապահովմանը։
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 29-ին, ժամը 02.25-ին, գծային բաժին բերման է ենթարկվել 36-ամյա Սեյեդսաեիդ Հ.-ն, որը 2021 թ. սեպտեմբերի 30-ից Իրանի Իսլամական Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության և յուրացման մեղադրանքով:
Զախարովայի խոսքով՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ակտիվ գործողություններ են ձեռնարկում իրավիճակը լիցքաթափելու համար, իսկ խաղաղապահները խստորեն գործում են երեք երկրների ղեկավարների վերոնշյալ հայտարարության դրույթների համաձայն։
Այդ մասին հայտարարել է Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Կոնգրեսի պատգամավոր, ազգությամբ բասկ քաղաքական գործիչ Ջոն Ինյառիտուն՝ խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի և հայ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացվող թշնամական գործողությունների մասին:
Արցախի Հանրապետության պետական նախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Արտակ Բեգլարյանը մարտի 29-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քաղպաշտպանության բոլոր ծառայությունների ղեկավարների ընդգրկմամբ:
Հանրապետական կուսակցության առաջնորդները՝ Աշոտ Նավասարդյանը, Վազգեն Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանն ու Սերժ Սարգսյանը անկախության ու ինքնիշխանության մարտիկներ են, իսկ ես, որպես հանրապետական՝ այդ արժեքների հետեւորդն ու կրողը։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արամ Ազատյանին:
Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբի գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանը մեծ սպասելիքներ ունի կանոնավոր առաջնության եզրափակիչ խաղերից:
Անդրադառնալով հանգստի գոտում առկա խնդիրներին՝ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ ոլորտը կանոնակարգելու համար այգին առաջին հերթին պետք է լավ կառավարիչ ունենա:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրի պաշտպանունակությանը նվիրված մի շարք օրախնդիր հարցեր: Նախագահի կողմից այդ ուղղությամբ նոր հանձնարարականներ են տրվել:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:
Թբիլիսիում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հանդիպումը:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հետեւում է ռուսաստանցի գործարարների եւ ընկերությունների տրանզակցիաներին՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հնարավոր շրջանցումը հայտնաբերելու համար: Այդ մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով աղբյուրի:
Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մարտի 29-ին, որոշում է ստորագրել, որում նշվում է.
Պարզվել են նախազորակոչիկներին և զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու պատրվակով Շիրակի մարզի 41-ամյա բնակչի կողմից նույն մարզի տարբեր բնակիչներին տարբեր չափերով կաշառք տալուն դրդելու, կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ տարբեր չափերի գումարների հափշտակություն կատարելու և կաշառք տալու փորձի դեպքերի հանգամանքները:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է արմատապես կրճատել մարտական գործողությունները Կիեւի եւ Չեռնիգովի ուղղություններով: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը:
Մարտի 4-ին ոստիկանության Բազումի բաժնում շորթման վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացվել. քաղաքի սուպերմարկետներից մեկի 30-ամյա մենեջերը փետրվարի 13-ին բռնել էր խանութից քաղցրավենիք գողացած անչափահաս աղջիկների, բռնություն գործադրելով տարել սուպերմարկետի պահեստ և ապօրինի զրկելով ազատությունից՝ նրանց կամքին հակառակ պահել էր այնտեղ
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 30-ին աշխատանքային այցով մեկնելու է Բրյուսել, իսկ հաջորդ երկու օրերին գտնվելու է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում:
Դանիայի ազգային անվտանգության հիմնական ահաբեկչական սպառանալիքը բխում է այն անձանցից, ովքեր կապված են մարտնչող իսլամիզմի հետ եւ համակրում են այն ի դամս այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են «Իսլամական պետությունը» եւ «Ալ Քաիդան»:
Գլխավոր դատախազի խորհրդականը նշեց, որ դատախազությունը դատարանի որոշումը դեռևս չի ստացել:
ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան բանավեճի են բռնվել, Սիմոնյանի պատասխանն ադրբեջանցուն արժանացել է ԱՊՀ երկրների խորհրդարանների պատվիրակների բուռն ծափահարություններին: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից:ֆ
Իսկ ի՞նչ պատմական համանմանություն կա հիմա։ Ամենաբարձրաստիճան աղբյուրներն ունեցող Նյու Յորք Թայմսի թղթակից Դեյվիդ Սենգերը գրում է, որ Բայդենի վարչակազմը դեռ չի կողմնորոշվել, թե Աֆղանստանում ԽՍՀՄ-ի հետ «միջնորդական» պատերազմից ինչ դասեր կարելի է կիրառել Ուկրաինայում»։
«Այսօր տեղեկացա, որ այլևս չեմ հանդիսանում Հայաստանի Մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ և հետևաբար իմ և ֆեդերացիայի միջև համագործակցությունը՝ դադարեցվում է։ Հաշվի առնելով այն փաստը, որ ֆեդերացիան իր պաշտոնական հայտարարության մեջ չի նշել պատճառները, որոշել եմ ինքս ներկայացնել նման որոշման՝ իրական շարժառիթը»,- այս մասին տեղեկացնում է Նատալիա Ռոտենբերգը։
Համաշխարհային հանրակցությունը պետք է արագացնի էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցումը համաշխարհային էներգետիկական ճգնաժամի պայմաններում: