2026թ․ հունիսի 6-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար անդամներ Վահագն Ալեքսանյանը, Արսեն Թորոսյանը, ինչպես նաև «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ղեկավար Դանիել Իոանիսյանը, հանդես են եկել տեսաուղերձներով։ Դրանցում շինծու քրեական գործեր հարուցելու բացահայտ սպառնալիքներ են հնչում այս օրերին Հայաստանի Հանրապետություն վերադարձող և ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող մեր համաքաղաքացիների հասցեին ։
#ՀԻՄԱ. ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ. #ՈՒՂԻՂ
#ՀԻՄԱ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆՏՐՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ-2026. #ՈՒՂԻՂ
Եկեղեցին հավաքական մի ուժ, միության մի կենտրոն է եղել ազգի համար։ Այն մեզ համար եղել է հայրենիք, եղբայրասիրություն ներշնչող մի վայր, վշտաբեկ սրտի համար մխիթարության մի ապաստարան և դուռ՝ հույսով լեցուն երկնքի։ Ուրիշ որտե՞ղ կարող ենք այնչափ ուժ և ապահովություն զգալ, որչափ եկեղեցու մեջ։ Որտե՞ղ կարող ենք լսել հայրենիքի ձայնն ու մեր նախահայրերի խոսքերը, եթե ոչ՝ եկեղեցում։ Այստե՛ղ, այս սուրբ կամարների ներքո է, որ մեր նախնիները խոսում են մեզ հետ, ոգևորում ու գոտեպնդում են մեզ մեր տկարացումների ժամանակ։
Տարբեր երկրներում կատարված 16 հետազոտությունների վերլուծությունը և 900000 մարդու տվյալները ցույց են տվել, որ քաղցկեղի զարգացման ռիսկը մեծանում է 15%-ով՝ մարդու մոտ նախաշաքարախտային վիճակի առկայության դեպքում: Նախաշաքարախտային վիճակի ժամանակ մարդու արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է, սակայն ոչ այնքան բարձր՝ շաքարախտ ախտորոշվելու համար։
Հունիսի 1-10-ին Լատվիայի Հարավկուրզեմյան երկրամասի Նիցայի համայնքում, Յուրմալցիեմս ռազմական ավիացիայի զորավարժարանում, անցկացվում են «Baltic Zenith 2026» միջազգային զորավարժությունները, որոնց նպատակն է պատրաստել և կատարելագործել մոտ տարածության հակաօդային պաշտպանության մասնագետների հմտություններն օդային թիրախների ուղղությամբ մարտական կրակ վարելու գործում, հայտնել է երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Եվրահանձնաժողովից հայտարարում եմ, որ պատրաստվում են առաջարկել միջոցներ՝ Ռուսաստանի քաղաքացիներին Շենգենյան վիզաների տրամադրումն ավելի խստացնելու համար։
Իսպանիայում օրերս սաստիկ շոգեր են սպասվում. առաջիկայում երկրի մեծ մասում ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա, իսկ հարավային շրջաններում օդը կտաքանա մինչև 38–40 աստիճան։ Այս մասին գրում է Euronews-ը։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա վիրուսով վարակի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 450-ը։
Ուժային համակարգն առանձնահատուկ կուրություն է ցուցաբերում իշխանության գեներացրած ագրեսիվ բառապաշարի, սպառնալիքներ պարունակող խոսքի և բացահայտ մոլորեցնող տեսանյութերի նկատմամբ։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է ապրիլ ամսվա աշխատուժի վիճակագրական տվյալները։ Մարտ ամսվա համեմատ աշխատուժը նվազել է 361.000 մարդով՝ հասնելով 35 մլն 34.000-ի:
Հունիսի 6-ին` տեղական ժամանակով ժամը 21:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.77⁰ և արևելյան երկայնության 44․37⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․5 մագնիտուդով երկրաշարժ։
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դ. Ղ.-ին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ԿԸՀ միջնորդություն ներկայացնելու համար։
Ռուսաստանցի թենիսիստուհի Միրրա Անդրեևան Փարիզում ընթացող Ֆրանսիայի բաց առաջնության («Ռոլան Գարոս») եզրափակչում հաղթել է Լեհաստանի ներկայացուցիչ Մայա Խվալինսկայային։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Գնաճի հետազոտական խումբը» (ENAG) հրապարակել է 2026-ի մայիսին դրությամբ սպառողական գների ինդեքսները։ Ըստ անկախ հետազոտական խմբի հաշվարկների՝ Թուրքիայում սպառողական գները մայիսին նախորդ ամսվա համեմատ աճել են 2.16%-ով, իսկ տարեկան կտրվածքով (վերջին 12 ամիսների ընթացքում) գնաճը հասել է 53.13%-ի։
Լիբանանում պաշտոնապես բացվել է երկրի երկրորդ միջազգային օդանավակայանը, որը, ինչպես սպասվում է, արդեն առաջիկա շաբաթներին կսկսի ընդունել ուղևորների, հայտնել է Associated Press-ը։
Լիբանանում առաջիկա շաբաթներին սպասվում է 1975–1990 թվականների քաղաքացիական պատերազմից ի վեր ամենախոշոր համաներման մասին օրենքի ընդունումը, որով նախատեսվում է կալանավորների մի մասի ազատ արձակում և պատժաչափերի մեղմացում, հայտնում է «Associated Press» լրատվական գործակալությունը։
«Բաղրամյան 26» տխրահռչակ տելեգրամյան ալիքն այսօր տարածել է ամբողջովին կեղծ և արհեստականորեն գեներացված մի ձայնագրություն, որում իբր լսվում է «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ձայնը:
Մարտի 2-ից Լիբանանի վրա իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 3593-ի։ Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը:
Հեղինակավոր Transfermarkt պորտալը թարմացրել է Իսպանիայի Լա լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական գործընթացում ներգրավված քաղաքացիներին՝ հանձնաժողովի անդամներ, տեխնիկական սարքավորման մասնագետներ, վստահված անձինք, ԶԼՄ-ներ, դիտորդներ, հիշեցնում է, որ քվեարկության օրը մինչ 20։00-ն, նախընտրական քարոզչությունն արգելվում է։
«Կատարե՛ք ձեր ընտրությունը»,- եզրափակել է Մխիթարյանը:
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտնել է, որ Եվրոպան բախվում է այն բանի հետ, ինչը նա անվանել է «վտանգավոր գաղափարախոսությունների ներխուժում»՝ զուգահեռներ անցկացնելով ժամանակակից միգրացիոն հոսքերի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նորմանդիայում դաշնակիցների դեսանտի պատմության միջև, հայտնել է Reuters-ը։
Մեծ Բրիտանիայում հասարակական կազմակերպություններն ու առանձին քաղաքական գործիչները կոչ են արել թագավորական ընտանիքի ֆինանսավորման համակարգի մասշտաբային հետաքննություն և բարեփոխումներ իրականացնել։ Այս մասին գրում է «The Guardian»-ը՝ հղում անելով Վինձորի «Royal Lodge» կալվածքի անշարժ գույքի վարձակալությանն առնչվող զեկույցի հրապարակմանը։
Ամերիկյան «CNN» առցանց լրատվական հարթակը, հղում անելով 4 իրազեկ աղբյուրի, նշում է, որ Իսրայել-Իրան հակամարտության ընթացքում Իսրայելը հարևան երկրներում գաղտնի բազաների ցանց ստեղծել, մասնավորապես Ադրբեջանում, Իրաքում, ԱՄԷ-ում և Սոմալիլենդում։
Գերմանիայից արտաքսված քաղաքացիներ տեղափոխող հերթական չարտերային չվերթն է եկել Հայաստան։
1918 թվականի սեպտեմբերին թուրքական զորքերը գրավեցին Բաքուն: Քաղաքը գրավելուց հետո թուրք զինվորականների ղեկավարությամբ թուրք-թաթարական հրոսակախմբերը սկսեցին կոտորել քաղաքի անզեն հայերին:
Մալիի դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել Ֆրանսիայի դեսպանատան աշխատակցին՝ լրտեսության և «պետական անվտանգությանը վնաս հասցնելու» մեղադրանքով, հայտնում է «AFP» լրատվական գործակալությունը՝ հղում անելով դատական աղբյուրներին։
Հստակ է` ովքեր են հունիսի 9-ից մեկնելու վարժական հավաքի, ինչու՞ է Դատախազությունն ընտրությունների նախօրեին սպառնում. Գեղամ Մանուկյան
Եվրոպական երկու ակումբներ՝ իտալական «Կոմոն» ու ֆրանսիական «Լանսը», հետաքրքրված են «Կրասնոդարի» ավագ ու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանով և «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Տիկնիզյանով։ Այս մասին հայտնում է «РБ Спорт»-ը։