Պարզ տեխնիկա, որը կօգնի ձեզ արագ և խորը քնել
Քնի պակասը կարող է բազմաթիվ հիվանդությունների զարգացման գործոն դառնալ, այդ թվում՝ գիրության, արյան բարձր ճնշման և սրտի հիվանդության: Հաճախ, չնայած հոգնածությանը, չի հաջողվում քնել:
The Independent-ն առաջարկում է հեշտ, բայց արդյունավետ մեթոդ, որը կօգնի արագ քնել։ Նշվում է, որ այս հնարքն օգտագործվում է բրիտանական բանակում։ Այսպիսով՝
- թուլացրեք մարմնի և դեմքի բոլոր մկանները,
- խորը շնչեք և արտաշնչեք,
- համոզվեք, որ ուսերը վեր բարձրացած չեն, իջեցրեք դրանք հնարավորինս ցածր և ձեր ձեռքերն ազատ
պահեք մարմնի երկայնքով, դաստակները ևս թուլացրեք, - պատկերացրեք, թե ինչպես է ջերմության ալիքը շարժվում գլխից մինչև մատների ծայրերը, այնուհետև
սրտից դեպի ոտքերի մատները, - խորը շունչ քաշեք և դանդաղ արտաշնչեք՝ թուլացնելով կրծքավանդակը, ստամոքսը, ազդրերը, ծնկները, ոտնաթաթերը,
- փորձել չմտածել 10 վայրկյան,
- պատկերացրեք, որ պառկած եք նավակի մեջ լճի մեջտեղում և նայում եք երկնքին,
- փորձեք մանրամասն պատկերացնել տեսարանը և ձեր զգացումները։
Մասնագետները կարծում են, որ 6 ամիս պրակտիկայից հետո այս մեթոդը 96%-ի դեպքում օգնում է լիովին հաղթահարել անքնությունը։