Կապանում փրկարարը վտանգելով կյանքը` կանգնում է բարակ թիթեղի վրա և փրկում անօգնական շանը
Սիրիայում դեկտեմբերի 8-ին Հայաթ Թահրիր ալ-Շամի (ՀԹՇ) գլխավորությամբ ջիհադիստական խմբավորումների կողմից Դամասկոսի գրավումը ազդարարեց Բաշար ալ-Ասադի ռեժիմի վերջը։ Ասադը, ապաստան գտնելով Ռուսաստանում, մեղադրել է Թուրքիային իր կառավարությունը տապալելու նպատակով ջիհադիստներին աջակցելու մեջ։ Իր այդ բողոքը նա արտահայտել է իրանցի պաշոնյաների հետ խոսակցությունների ժամանակ։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
«Երեկ ու այսօր օրս անցկացրել եմ Արցախի երիտասարդների հետ ու անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ աննկարագրելի ապրումներ եմ ունեցել: Տնից, տեղից, հայրենիքից զրկված այս երիտասարդների մեջ այնքան լույս, կյանք ու հավատ կա, որ քեզ ավելի պարտավորված ես զգում հանուն նրանց շատ ավելին անելու համար».- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Գագիկ Ծառուկյանը՝ կից տարածելով այս տեսանյութը:
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գասպարյան-Երևանյան փողոցների խաչմերուկում: Հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:
«Գոտի և ճանապարհ» արտահանման կենտրոնի տնօրեն Ռուզաննա Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանը պետք է դառնա Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի մի հատվածը՝ պահպանելով Սյունիքը և կառուցելով Հյուսիս-Հարավ մայրուղուն զուգահեռ ընթացող՝ Հայաստան-Իրան երկաթգիծը. 📌Հայաստանը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով դուրս է մնացել Հարավային կովկասում ձևավորված բոլոր Միջազգային Տրնասպորտային Միջանցքներից։ Միակ հույսը մնացել է ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ միջազգային տրանսպորտային միջանցքը, […]
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ և Ծառայության ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա, ուսումնասիրել է Լոռու և Կոտայքի մարզպետների աշխատակազմերին 2021-2023 թթ. հատկացված պետական միջոցների կառավարման օրինականությունն ու արդյունավետությունը։ Կոտայքի մարզում՝ ՊՎԾ տնտեսական ոլորտի վերահսկողության, Լոռու մարզում՝ ՊՎԾ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչությունները, ամփոփել են վերոնշյալ մարմիններին տվյալ ժամանակահատվածի ընթացքում պետական բյուջեից տրամադրված միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության ուսումնասիրության արդյունքները։
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, մայրաքաղաք Թբիլիսիում կմիացվեն ամանորյա լույսերը, aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական գերատեսչության կոլեգիայի ընդլայնված նիստում ելույթ է ունեցել և հայտարարել, որ անցնող տարին «նշանակալից էր» Ուկրաինայի դեմ պատերազմում։
Մասնավորապես, սահմանափակումներ են մտցվել ՌԴ ժողովրդական արտիստուհի, երգչուհի Լարիսա Դոլինայի, մեդիամենեջեր Թինա Կանդելակիի, քաղաքագետ Տիմոֆեյ Բորդաչևի, ինչպես նաև մի քանի գործարարների («Գազպրոմֆլոտ», «Գազպրոմ ԲՀԳ (բնական հեղուկ գազի) տեխնոլոգիաներ», «Գազստրոյպրոմ», «Ռոսնեֆտեֆլոտ», «Փրայմ Շիփինգ» և «Ինվեստնեֆտետրեյդ» ղեկավարներ) և, ինչպես պնդում են ԵՄ-ում, «Գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցների» դեմ:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X սոցիալական հարթակում քննադատել է խորհրդարանի նախաձեռնությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությունները։
Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը հրաժարական է տվել, հայտնել են երկրի նախագահի մամուլի ծառայությունից։
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Սիրիայում (Դամասկոս) ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունն այսօր վերսկսել է իր աշխատանքները:
Ֆանտաստիկ լավ կլինի, եթե անշարժ գույքի մասով ԵԱՏՄ-ից վարկային ծրագրեր վերցնենք. Խաչատուր Սուքիասյան
Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին Տավուշի մարզում ոչ մի հակակարկտային կայան չի տեղադրվել, Իջևան, Բերդ, Դիլիջան համայնքների այգիները, ցանքերը կարկտից անպաշտպան են, սակայն հակակարկտային կայաններ չեն գնում, տեղադրում։ Այս մասին գրում է լրագրող Ոսկան Սարգսյանը։
Ռուսաստանը նախազգուշացնում է Իսրայելի «տաք գլուխներին» Սիրիայում տիրող իրավիճակի հետ կապված «չհարբել ստեղծված հնարավորություններից» և հիշեցնում, որ Գոլանի բարձունքների բռնակցումը կտրականապես անընդունելի է։ Այս մասին ՏԱՍՍ վերլուծական կենտրոնին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Մի քանի օր առաջ գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շրջանառության մեջ է դրել մի գաղափար, որով առաջարկվում է շուրջ 220 հազար անբարեհույս վարկառուների՝ պետական աջակցության ծրագիր, այսինքն՝ ի՞նչ ա ասում, օրինական ընտրակաշառք ա էս մարդը բերել-դրել շրջանառության մեջ»։ Այսպիսի հայտարարություն արեց փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորիկ Նորիկյանը՝ ֆեյսբուքյան եթերում։ «Շուրջ 600 հազար մարդու էս մարդիկ պաշտոնապես ընտրակաշառք են բաժանում»,- նկատեց Նորիկյանը։
Թվերի մեջ սխալվել եմ. Փոխնախարարի խոսքից հետո զգուշացրեցին` ուղիղ եթերում է
Ինչո՞ւ նախարարները չկան. Համաձայն եմ, պետք է պատասխանատուները ներկա լինեն
«Թուրքիան պետք էր գնար գնաճի տեմպերի նվազեցման ճանապարհով։ Եթե այսկերպ դու ավելի արագ ես շարժվում, աշխատավարձերն ավելի շատ են նվազում, իսկ աշխատավարձ ստացողի համար խնդիրը մեծ է։ Եթե դանդաղ ընթանաք, ութից տասը տարի կպահանջվի, որ գնաճը իջնի միանիշ թվի»,-նշել է Աճեմօղլուն:
Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադը Դամասկոսում է մնացել ընդհուպ մինչև դեկտեմբերի 8-ի վաղ առավոտը, երբ զինված ընդդիմությունը մտել է մայրաքաղաք: Նա երկիրը լքել է միայն նույն օրվա երեկոյան: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Սիրիայի նախկին ղեկավարը։
Ակնհայտ է, որ Նիկոլը, ով ներկայումս մտմտումների մեջ է և պատրաստվում է ընտրությունների, կուսակցական ռեբրենդինգի կարիք ունի․ նրան պետք են «նոր դեմքեր», ովքեր ընտրություններին ընդառաջ, որպես «ժողովրդի ծոցից ելածներ», կլինեն հանրության «սիրելիները» և Փաշինյանի համար «արդար» քվեների խմբաքանակ կապահովեն։ Թերևս սա երկար մտածված սցենար է, որի խաղարկումը Նիկոլը միանշանակ լուրջ հաշվարկել է։
Ուրախությամբ հայտնում ենք, որ Կոնվերս Բանկն այսուհետ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Առևտրի խթանման ծրագրի (TFP) շրջանակներում հանդես է գալիս նաև որպես Հաստատող բանկ:
Արցախում ու Սիրիայում կատարվածը պլանավորել էին նույն մարդիկ. Ալեքսանդր Իսկանդարյան
ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հրապարակային պատասխանել է նախարարությանն ուղղված ԶԼՄ-ի հարցումներին։
ԱՊՀ-ն և ԵԱՏՄ-ն ապացուցել են իրենց արդյունավետությունն ու պահանջվածությունը, Ռուսաստանը կարևորում է մերձավոր հարևանների հետ գործնական փոխգործակցության առաջմղումը։ Փոխվարչապետների հետ խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` ամփոփելով ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերի արդյունքները:
Ադրբեջանի դատախազները Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր ու հսկայածավալ փաթեթ են առաջադրել, հաղորդել է նրա պաշտպանական թիմը: Այդ մեղադրանքներով Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկման հեռանկարը։
Մենք վերադառնում ենք Հոբսի աշխարհ, երբ ուժեղը ուտում է թույլին. Ալեքսանդր Իսկանդարյան
Ադրբեջանն այսօրվա դրությամբ օկուպացված Արցախում բնակեցրել է 2,417 ընտանիք՝ (9,306 մարդ). տվյալները խորհրդարանում ներկայացրել է երկրի վարչապետ Ալի Ասադովը:
Արցախցի Անահիտը, հուզմունքից դողացող ձայնով, իր հետ Արցախից բերված մի բուռ հողը, որով նպատակ ուներ իր հարսանիքի համար նախատեսված տարոսիկներ պատրաստել, որոշեց նվիրել Գագիկ Ծառուկյանին, որպես ամենաթանկ նվեր։