Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին Տավուշում ոչ մի հակակարկտային կայան չի տեղադրվել․ Սարգսյան

Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին Տավուշի մարզում ոչ մի հակակարկտային կայան չի տեղադրվել, Իջևան, Բերդ, Դիլիջան համայնքների այգիները, ցանքերը կարկտից անպաշտպան են, սակայն հակակարկտային կայաններ չեն գնում, տեղադրում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող Ոսկան Սարգսյանը։

«Տավուշի 75 հանրակրթական դպրոցների շենքերից 10-ը կարիք ունի հիմնանորոգման, 32-ը՝ վերանորոգման։ Հակակարկտային կայաններ չեն գնում, դպրոցները չեն նորոգում, որովհետև պետբյուջեում դրա համար փող չկա։ Իսկ ամանորի առթիվ ԱԺ պատգամավորներին, աշխատակազմին պարգևատրելու համար պետբյուջեում փող լիուլի կա։

Պարտքերի տակ կքած Հայաստանը նոր վարկեր է վերցնում, հարկերն ու տուրքերը բարձրացնում, որ բարձր պաշտոնյաներին պարգևավճարներ բաժանի։ Քաղաքական կոռուպցիան հո պոզով-պոչով կենդանի չէ․ հենց սա է, որ կա»,- գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031