Անցնող տարին «նշանակալից էր» Ուկրաինայի դեմ պատերազմում. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական գերատեսչության կոլեգիայի ընդլայնված նիստում ելույթ է ունեցել և հայտարարել, որ անցնող տարին «նշանակալից էր» Ուկրաինայի դեմ պատերազմում։

Պուտինի խոսքով՝ ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել 189 բնակավայրեր, իսկ զինված ուժերի թվաքանակը հասել է մեկուկես միլիոնի։

Կրեմլի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է իր միջուկային ներուժն ամրապնդել, ինչպես նաև զարգացնել ոչ ռազմավարական միջուկային զենքը։ Պուտինը հայտարարել է, որ առաջիկայում կմեկնարկի «Օրեշնիկ» հրթիռների սերիական արտադրությունը։

Նա շեշտել է, որ եթե պատերազմի մեկնարկին Ռուսաստանը խնդիրներ ուներ անօդաչուների մատակարարման հետ կապված, ապա այժմ, ինչպես պնդել է, «օրական մի քանի հազար անօդաչու թռչող սարքեր են մատակարարվում զորքերին»։

Տեսանյութեր

Լրահոս