Բեքհեմը կստանա ՈՒԵՖԱ-ի նախագահի հատուկ մրցանակը
ՈՒԵՖԱ-ն կպարգևատրի Անգլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Դեյվիդ Բեքհեմին նախագահի հատուկ մրցանակով:
«Նախագահի մրցանակով մենք նշում ենք բացառիկ նվաճումները, պրոֆեսիոնալիզմը և օրինակ ծառայելը:
Այս տարի որպես մրցանակակիր՝ ես ընտրեցի Դեյվիդ Բեքհեմին, քանի որ նա ֆուտբոլի միջազգային դեսպանն է, առաջ է մղում խաղը և խաղային արժեքները մոլորակի ամեն անկյունում:
Պետք է նշել նրա հերթական հումանիտար նախաձեռնությունները, որոնք օգնել են աշխարհի շատ երեխաների:
Բեքհեմն իր սերնդի իրական ֆուտբոլի պատվիրակն է»,- նշել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը:
Սիրարփի Աղաբաբյան