Ովքեր են Ռոբերտ Քոչարյանին երաշխավորած 45 պատգամավորները. ստորագրություններով ձևաթուղթն արդեն ուղարկվել է Դատախազություն

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր ասուլիսի ժամանակ չբացահայտեց, թե ովքեր են Ազգային ժողովի 45 պատգամավորները, որոնք ստորագրել են Ռոբերտ Քոչարյանին երաշխավորությամբ ազատ արձակելու ձևաթուղթը: Նա միայն կրկնեց ավելի վաղ արված հայտարարությունը, որ ստորագրողների թվում են ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը և փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը:

«Սստորագրողների ճնշող մեծամասնությունը ՀՀԿ խմբակցության պատգամավորներ են»,- ասաց Վ.Սողոմոնյանը՝ հավելելով, որ ստորագրողներ կան նաև ՀՅԴ-ից:

Պատգամավորների ստորագրություններով ձևաթուղթն արդեն ուղարկվել է Դատախազություն։

Թե ինչո՞ւ Քոչարյանին չեն թույլատրում տեսակցել կամ հեռախոսով խոսել հարազատների հետ, փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ իրենք քննիչին հարցում են ուղարկել այդ մասին և պատասխան ստանալուն պես՝ կհրապարակեն։

Կարդացեք նաև

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը Վ.Սողոմոնյանը հրաժարվեց մեկնաբանել։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս