Huawei-ը շրջանցել է Apple-ին՝ դառնալով սմարթֆոններ արտադրող երկրորդ ընկերությունը
Վերջին վերլուծությունները ցույց են տալիս, որ անցյալ եռամսյակում Huawei-ը վաճառել է ավելի շատ սմարթֆոններ, քան աշխարհի ցանկացած այլ ընկերություն, բացի Samsung-ից: IDC-ն և Strategy Analytics-ն ուումնասիրություններով պարզել են, որ սմարթֆոնների վաճառքը դանդաղել է, և սա ամենից շատ ազդել է Samsung-ի վաճառքների վրա: Նախորդ տարվա համեմատ վաճառքի ծավալները նվազել են ավելի քան 10 տոկոսով:
Samsung-ը նշել է, որ հետաձգվել է Galaxy Note 9-ի թողարկումը `Galaxy S9-ի վաճառքի ցածր ցուցանիշների պատճառով: Ընկերությունը շեշտը դնելու է OLED էկրաններով ճկուն սարքերի վրա:
Մինչդեռ Huawei-ը կարողացավ վաճառքի շատ լավ ցուցանիշներ գրանցել իր P20 շարքի սմարթֆոններով, իսկ Nova-ի վաճառքը կազմել է շուրջ 54.2 միլիոն: Այս ցուցանիշը գերազանցել է Apple-ի արդյունքներն ավելի քան 10 միլիոնով և ապահովել չինական արտադրողի համար համաշխարհային շուկայի 15 տոկոսը:
Երկու վերլուծական ընկերություններն էլ նշում են, որ թեև Apple-ի սմարթֆոնների վաճառքն աճել է, այն չի աճում այնքան արագ, որքան Huawei-ի և դրա չինական գործընկեր Xiaomi-ի սմարթֆոնների վաճառքի ցուցանիշը: Հավանաբար, այս ցուցանիշները կփոխվեն ամռանը, երբ iPhone-ը կներկայացնի իր նոր սմարթֆոնները: Սա հավանական կլինի հատկապես այն դեպքում, եթե նոր iPhone-ներում լինեն այն գործառույթները, որոնց երկար են սպասում համաշխարհային շուկայում: Օրինակ՝ երկու SIM քարտի առկայություն:
Սիրարփի Աղաբաբյան