Բնապահպանն ահազանգում է «Արևիկ» ազգային պարկի տարածք կրակի թափանցման վտանգի մասին

Մեղրի քաղաքի մոտակայքում, «Պաժարնու ձոր» կոչված հատվածից, հրդեհ է բռնկվել։ Կրակը արագ տարածվում է։ Վտանգ կա, որ այն կանցնի դեպի «Արևիկ» ազգային պարկի տարածք։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում ահազանգել է բնապահպան, լրագրող Նարինե Կիրակոսյանը:

«Դեպքի վայր է ժամանել Կապանից հրշեջ ծառայության ղեկավարությունը։ Կրակի տարածման հատված չեն կարող մտնել հրշեջ մեքենաներ, ինչի պատճառով անհնար է դառնում հրդեհաշիջման գործընթացը։

Ուշադրություն՝

Հարգելիներս, հրդեհների վտանգը շատ մեծ է՝ ԱԻՆ-ը բազմիցս հորդորել է զգույշ մնալ և պահպանել հակահրդեհային կանոնները․ չնետել չմարած ծխախոտ, կրակ անելուց հետո այն լիովին հանգցնել ջրով, կամ ավազ, հողով, չթողնել ապակյա տարաներ, պլաստիկ տոպրակներ և այլ դյուրավառ իրեր արևի տակ»,- նշել է բնապահպանը։

Տեսանյութեր

Լրահոս