Բաժիններ՝

Փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ

Հուլիսի 4-ին, ժամը 13:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Փավստոս Բուզանդի փողոցի թիվ 39 շենքի մոտակայքում ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mazda 3» մակնիշի ավտոմեքենայից (վարորդը՝ Ն. Ա.) տեղի է ունեցել վառելիքի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման:

Փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս