Ամերիկացի կենսատեխնոլոգները ստեղծել են ինսուլինի առաջին հաբերը

Կալիֆոռնիայի եւ Բոստոնի բժիշկներն ստեղծել են ինսուլինի հաբեր, որոնք կարող են «դիմանալ» ստամոքսով «ճամփորդությանը» եւ անհրաժեշտ քանակի հորմոն հասցնել շաքարախտավորի օրգանիզմին:

Դրանց նկարագրությունը հրապարակված է PNAS հանդեսում։ «Եթե պարզապես ինսուլին վերցնես եւ խմես, ապա դրա մոլեկուլներն ստիպված կլինեն վիթխարի զանգվածի արգելքներ հաղթահարել, նախքան կկարողանան ներթափանցել արյունահոսք: Մենք ստեղծել են յուրատեսակ «շվեյցարական դանակ», որի մեջ ներառված են բոլոր անհրաժեշտ միջոցներն այն սպառնալիքներից ինսուլինի պաշտպանության համար, որոնց դա հանիդիպում է իր ճանապարհին»,- հայտարարել է Սամիր Միթրագոթրին Հարվարդից (ԱՄՆ): Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրությամբ՝ այսօր աշխարհում կա շաքարախտով տառապող շուրջ 340 միլիոն մարդ:

Նրանց մեծ մասը հարկադրված է օրական ինսուլինի երկու կամ նույնիսկ 5 – 6 ներարկում ընդունել՝ արյան մեջ շաքարի մակարդակը կայունացնելու համար: Ինչպես հույս ունեն Միթրագոթրին եւ նրա գործընկերները, իրենց հաբերն ամենակարճ ժամանակում կանցնեն կլինիկական փորձարկումների եւ կենդանիների վրա փորձերի բոլոր փուլերը եւ դեղատներում կհայտնվեն արդեն առաջիկա մի քանի տարում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս