Բաժիններ՝

«Շիրակում մի փոքր ցորենն է տուժել, կարտոֆիլի ցանքատարածքները չեն տուժել». Հրաչ Բերբերյան

«Անձրևը որևէ վնաս չի տվել, շատ չնչին վնաս է հասցրել գյուղատնտեսությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։

Նա նկատեց, որ ահազանգ էր եղել, որ անձրևն ու կարկուտը մեծ կորուստներ են պատճառել գյուղատնտեսությանը, բայց, ըստ Հ. Բերբերյանի, վնասի չափը շատ քիչ է.

«Երեկ ենք եղել Շիրակում. մի փոքր ցորենն է տուժել, կարտոֆիլի ցանքատարածքները չեն տուժել, քաղաքում լավ ջրհեղեղ է եղել, բայց կարկտահարության վնասներ գրեթե չեն գրանցվել»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի