«Հաջորդ տարի միասնական քննություններում որոշ փոփոխություններ են արվելու». Արայիկ Հարությունյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գնահատմամբ՝ այսօրվա շտեմարանները թույլ չեն տալիս բացահայտել դիմորդների իրական հնարավորությունները և տեսնել նրանց քննադատական ու վերլուծական միտքը:
«Շտեմարաններն ու գիտելիք ստուգելու այն ձևերը, որ այսօր գոյություն ունեն, թույլ չեն տալիս բացահայտել աշակերտների իրական հնարավորությունները: Գուցե գիտելիքների ստուգման այս ձևը զգալի նվազեցնում է կոռուպցիան, բայց, միևնույն ժամանակ, թույլ չի տալիս վեր հանել աշակերտների քննադատական միտքը: Այս տարի փոփոխություններ չէինք կարող անել, որովհետև ընդամենը մի քանի շաբաթ էր մնացել մինչև քննությունների մեկնարկը»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:
Նա վստահեցրեց, որ հաջորդ տարի միասնական քննություններում որոշ փոփոխություններ անելու ուղղությամբ աշխատանքներ կտարվեն: