Հնդկաստանի հարավում Նիպահ վիրուսով վարակումից մահացածների թիվը հասել է 16-ի
Հնդկաստանի հարավի Քերալայի նահանգում Նիպահ մահացու վտանգավոր վիրուսով վարակման երկու նոր դեպք է գրանցվել, զոհվածների ընդհանուր թիվը հասել է 16-ի: Այդ մասին գրել է Hindustan Times թերթը՝ վկայակոչելով տեղական առողջապահության նախարարության ներկայացուցիչներին:
Այդ տվյալների համաձայն՝ մահացու վարակի նոր զոհեր են դարձել համապատասխանաբար 56 եւ 28 տարեկան տեղացի երկու բնակիչներ: Երկուսն էլ վարակման նշաններով տեղափոխվել են Քոջիքոդա քաղաքի (Քերալայի նահանգ) հիվանդանոցներից մեկը, որոշ ժամանակ անց նրանց վիճակն սկսել է լավանալ: Սակայն այնուհետեւ երկու տղամարդն էլ վատացել են, եւ բժիշկներին չի հաջողվել նրանց փրկել:
Այսօրվա դրությամբ ո՛չ մարդկանց, ո՛չ էլ կենդանիների համար Նիպահ վիրուսի դեմ որեւէ պատվաստանյութ գոյություն չունի: Դեպքերի մոտավորապես 70 տոկոսը մահացու վախճան է ունենում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AP