«Հենց սա ենք հաշվի առել, որ մշակույթի նախարար ենք նշանակել Լիլիթ Մակունցին»․ Նիկոլ Փաշինյան

«Այս Մշակույթի նախարարությունում նստած են հաճախ տգետ, տխմար, խնդիրը չհասկացող և ընդհանրապես մշակույթի գործունեության հետ պակաս առնչություն ունեցող մարդիկ»,- այսօր մշակույթի գործիչների և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

Նա ասաց, որ ինքը վախենում է ծրագիր ներկայացնել Մշակույթի նախարարություն,  որովհետև այդտեղ «գողանում են ծրագիրը, գռեհկացնում են, վաճառում են ուրիշին»։

«Կարծում եմ՝ դուք ձևակերպեցիք այն խնդիրը, որ Մշակույթի նախարարը պետք է լուծի, նա լսեց ձեզ։ Իհարկե, մեր խնդիրը  հենց Մշակույթի նախարարությունը Մշակույթի նախարարություն դարձնելն է։ Մենք ասում ենք՝ Մշակույթի նախարարության գործառույթը ՀՀ քաղաքացիների հաղորդակցման ապահովումն է Հայաստանի և համաշխարհային մշակույթի կյանքի հետ, ու հենց սա ենք հաշվի առել, որ մշակույթի նախարար ենք նշանակել Լիլիթ Մակունցին»,- ի պատասխան՝ ասաց Ն․ Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031