«Պետք է պահպանվի շարունակականությունը՝ զգուշավոր առաջ տանել այն քաղաքականությունը»
Հայաստանը, գտնվելով յուրահատուկ տարածաշրջանում, զգուշավոր կերպով առաջ կտանի տարիների ընթացքում ձևավորված արտաքին քաղաքականությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Հիմնական սկզբունքը հայտարարված է վարչապետի կողմից: Պետք է պահպանվի շարունակականությունը՝ զգուշավոր առաջ տանել այն քաղաքականությունը, որը ձևավորվել է տարիների ընթացքում»,-ասաց արտգործնախարարն ու հավելեց, որ Հայաստանի մարտահրավերները և հնարավորությունները ձևավորվում են այստեղ, սակայն փոխկապակցված են այն բոլոր գործընթացների հետ, որոնք տեղի են ունենում աշխարհում:
Նա համոզմամբ՝ յուրահատուկ տարածաշրջանում գտնվելով և յուրահատուկ մարտահրավերներ ունենալով՝ պետք է զգուշորեն հաշվարկել արտաքին քաղաքականությունը, որը ծառայում է մեկ նպատակի՝ հայ ժողովրդի անվտանգության և զարգացման ապահովում: