Բաժիններ՝

Անչելոտին խնդրել է «Նապոլիին» ձեռք բերել Քարիմ Բենզեմային

Իտալացին կփորձի Զինեդին Զիդանի ձեռքից տանել իր սիրելիին: Կարլո Անչելոտին «Նապոլին» գլխավորելու առաջին օրերից զբաղվում է ծանոթ ֆուտբոլիստներին «Նապոլի» տեղափոխելով:

Կարլո Անչելոտիի շորթ-լիսթը գլխավորում է «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման: Ինչպես հաղորդում է AS-ը, մարզիչն արդեն խնդրել է նախագահ Աուրելիո դի Լաուրենտիսին մտածել 30-ամյա ֆրանսիացու ձեռքբերման մասին:

Անչելոտին մարզել է Բենզեմային «Ռեալում» աշխատելու ժամանակ (2013-15թթ.):
Մայիսի 23-ին Անչելոտին գլխավորեց «Նապոլին»՝ այդ պաշտոնում փոխարինելով Մաուրիցիո Սարիին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս