Մաուրիսիո Պոչետինոն երկարաձգել է պայմանագիրը «Տոտենհեմի» հետ
Արգենտինացին շարունակում է աշխատանքը: «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կնքեց նոր երկարաժամկետ պայմանագիր լոնդոնյան ակումբի հետ: Արգենտինացի մարզիչը ստորագրել է պայմանագիր մինչև 2023 թվականը:
«Ինձ համար մեծ պատիվ է ստորագրել նոր երկարաժամկետ պայմանագիր ակումբի պատմության ամենանշանակալից ժամանակահատվածի նախօրեին և գլխավորել թիմը նոր մարզադաշտում: Մենք Դանիել Լևիի հետ ունենք ընդհանուր փիլիսոփայություն երկարաժամկետ և կայուն հաջողությունների հասնելու հարցում: «Տոտենհեմը» յուրահատուկ ակումբ է: Կշարունակենք հետևել մեր սկզբունքներին, որպեսզի հասնենք նրան, ինչի արժանի է ակումբը»,- մարզչին է մեջբերում «Տոտենհեմի» պաշտոնական կայքը:
Պոչետինոն գլխավորել է «Տոտենհեմը» 2014 թվականին: Լոնդոնցիները 2017-18թթ. մրցաշրջանում գրավեցին 3-րդ տեղը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը