Բաժիններ՝

Իսկոն Գվարդիոլայի նպատակն է

Իսպանացի մարզչին շատ է դուր գալիս համերկրացու խաղը: «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն հետաքրքրել է «Մանչեսթեր Սիթիին»: «Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իսպանացուն համարում է իդեալական ուժեղացում Չեմպիոնների լիգայի համար:

Անգլիական ակումբը գտնում է, որ Իսկոյի տրանսֆերի համար բավարար է 80 մլն եվրո՝ գումարած բոնուսները: Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, կիսապաշտպանի պայմանագրում նախատեսված է 700 մլն եվրոյի չափով հրաժարագին, բայց ֆուտբոլիստը վստահ է, որ «Սիթիում» նա մեկնարկային կազմում խաղալու ավելի շատ հնարավորություններ կունենա:

2017-18թթ. մրցաշրջանում Իսկոն անցկացրած 48 խաղերում խփել է 9 գնդակ և կատարել է 10 փոխանցում: Transfermarkt-ը 26-ամյա խաղացողին գնահատում է 75 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս