Բաժիններ՝

«Շախտյորը» և «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնեցրել են Ֆրեդի տրանսֆերը

«Շախտյորի» կիսապաշտպան Ֆրեդը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն:

Ինչպես հաղորդում է The Guardian-ի և Sky Sports-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնեցրել է «Շախտյորի» կիսապաշտպան Ֆրեդի ձեռքբերումը:

Հաղորդվում է, որ «հանքագործները» 25-ամյա բրազիլացու վաճառքից կստանան 50 մլն եվրո: Մոտ ժամանակները Ֆրեդը բուժզննության կենթարկվի և պայմանագիր կստորագրի: «Կարմիր սատանաներն» ուզում են ավարտել գործարքը մինչև ԱԱ-ի մեկնարկը:
Ֆրեդը «Շախտյոր» է տեղափոխվել «Ինտերնացիոնալից» 2013 թվականին 15 մլն եվրոյով և դոնեցկյան ակումբում անցկացրել է 155 խաղ, որոնցում աչքի է ընկել 15 խփած գնդակներով և 15 փոխանցումներով:

Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը «Շախտյորի» կազմում անցկացրել է 37 խաղ, որոնցում դարձել է 4 գոլի և 7 փոխանցման հեղինակ և օգնել է «հանքագործներին» հաղթել առաջնությունը և Ուկրաինայի գավաթը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս