Բաժիններ՝

ԱՄՆ-ն կորցնում է ազդեցությունը Մերձավոր Արևելքում. Harvard CAPS/Harris Poll

Ամերիկացիների մեծամասնությունն այն կարծիքին է, որ Միացյալ Նահանգները կորցնում է ազդեցությունը Մերձավոր Արեւելքում: Այդ մասին, ինչպես հայտնել է The Hill-ը, վկայում են Harvard CAPS/Harris Poll-ի կողմից անցկացված հարցման տվյալները:

Հարցման մասնակիցների գրեթե 70 տոկոսը ենթադրում է, որ ԱՄՆ-ը տարածաշրջանում տեղը զիջում է Ռուսաստանին, Իրանին եւ Չինաստանին, 54 տոկոսի կարծքով՝ Վաշինգտոնը պետք է վերանայեր Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքի պայմանները համաձայնագրից դուրս գալու փոխարեն:

46 տոկոսը, ընդհակառակը, համաձայնել է նախագահական վարչակազմի որոշմանը: ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելուն հավանություն է տալիս հարցվածների 60 տոկոսը, 40 տոկոսը չի պաշտպանում այդ քայլը:

Հարցման բոլոր արդյունքները կհրապարակվեն այս շաբաթ ավելի ուշ: Հարցումն անցկացվել է մայիսի 21-22-ին: Դրան մասնակցել են 1347 գրանցված ամերիկացի ընտրողներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս