Անի Զախարյանը հանդիպել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ
ՀՆՔ ՄՇԱԿՈՒՅԹ կուսակցության նախագահ Անի Զախարյանն այսօր հանդիպել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Քննարկման թեման եղել է ՀՆՔ ՄՇԱԿՈՒՅԹ կուսակցության կողմից նախաձեռնած սոցցանցերում հոգեբանական բռնության կանխարգելման և նման բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության մասին օրենքի ամրագրման ուղղությամբ իրականացվող քայլերը, ինչպես նաև հայհոյանքը քրեկանացնելու մասին իրավական գործընթացը:
Ավելի վաղ կուսակցությունը դիմել է ՀՀ ԱԺ սոցցանցերում հոգեբանական բռնության կանխարգելման և նման բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության մասին օրենքի նախագիծ ստեղծելու առաջարկով:
Առաջիկայում կուսակցությունը ՄԻՊ գրասենյակի հետ համագործակցելով պատրաստվում է նման նախագիծ ներկայացնել ԱԺ հաստատմանը:
ՀՆՔ ՄՇԱԿՈՒՅԹ կուսակցություն