Արա Բաբլոյանը՝ իր և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը վստահեցնում է՝ խորհրդարանում հարցերը կանոնակարգելիս հավասարապես է մոտենում բոլոր խմբակցություններին և պատգամավորներին: Լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ իր հարաբերություններին՝ Ա. Բաբոլյանը նշեց՝ իրենց մարդկային հարաբերությունները երբևիցե սուր չեն եղել: «Եվ ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրներում և հասարակություններում՝ մեզ մոտ նույնպես ամեն բան հստակ կանոնակարգված է»,-նշեց Բաբլոյանը:

Նրա խոսքով՝ որպես Հանրապետական կուսակցության անդամ՝ ունի քաղաքական դիրքորոշում, որը համընկնում է կուսակցության դիրքորոշմանը: Անդրադառնալով հարցին՝ հավանական է արդյոք, որ խորհրդարանը ցրվի, ասաց ՝ դրա համար ոչ մի հիմք չկա այս պահին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031