Երկրպագուները Vogue-ին քննադատել են դերասանուհու մարմինը քողարկելու համար
Vogue հանդեսի ավստրալական հրատարակությունը հունիսի համարի շապիկի վրա զետեղել է դերասանուհի Ռեբել Ուիլսոնի լուսանկարը՝ թիկնոցով եւ սաստիկ զայրացրել է երկրպագուներին: Այս մասին հայտնել է Independent-ը:
Սկզբում ոմանք որոշել են, թե դերասանուհու մարմինը փոխել են ֆոտոշոփով, որպեսզի դրան աելի գրավիչ տեսք տան: Սակայն Ուիլսոնը խոստովանել է, որ իր՝ սովորականից ավելի բարեկազմ կազմվածքի համար ինքը պարտական է առողջ ապրելակերպին եւ կանոնավոր մարզումներին, այլ ոչ թե ֆոտոշոփին:
Այդժամ ֆանատները հայտարարել են, թե Vogue-ի լուսանկարիչները դիտավորյալ են դերասանուհուն ծավալուն հագուստ հագցրել՝ թաքցնելով նրա պլյուս-սայզ բարեմասնությունները: