Բաժիններ՝

Հայաստանի ֆուտբոլի գավաթը շրջել է Սյունիքում

Սյունիքի մարզն առաջին անգամ ընդունել է Հայաստանի ֆուտբոլի գավաթը: Սիսիան, Գորիս, Մեղրի, Քաջարան և Կապան համայնքներում «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի մարզիկներին ու մարզչական կազմին սյունեցիները ընդունել են մեծ խանդավառությամբ: Ֆուտբոլիստների պատվին մարզի բոլոր համայնքներում տոնական միջոցառումներ են անցկացվել:

Տոնակատարություններին ներկա էր նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Մարզում Գավաթի պաշտոնական ներկայացմանը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը շնորհակալություն է հայտնել մարզիկներին, մարզիչներին, ակումբի ղեկավարությանն ու երկրպագուներին և նշել, որ ձեռք բերած հաղթանակը համատեղ ջանքերի ու բոլոր սյունեցիների աջակցության արդյունքն է:

Սյունիքի մարզպետն ակնառու մարզական հաջողության, Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությունում տարած հաղթանակի գործում ներդրած ավանդի համար Գարեգին Նժդեհի հուշամեդալով է պարգևատրել «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Գառնիկ Աղաբաբյանին, ակումբի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանին, դարպասապահ Գևորգ Կասպարովին և նվերներ հանձնել մի շարք մարզիչների ու մարզիկների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս