Լրագրողուհին ուղիղ եթերում կանգնեցրել է սուրացող նժույգին
Մեծ Բրիտանիայի Sky Sports հեռուստաալիքի թղթակից Հեյլի Մուրը կանգեցրել է արշավող նժույգին եւ շարունակել աշխատանքը: Միջադեպի տեսագրությունը հրապարակված է YouTube-ում:
Լրագրողուհին Չեփսթոուում ռեպորտաժ էր վարում ձիարշավների մասին, երբ ձիերից մեկը վայր է նետել հեծյալին եւ սուրացել ուղիղ նրա վրա: Կինն իրեն չի կորցրել եւ բռնել է կենդանու սանձերը: Դրա հետեւանքով նա դեմքին հարված է ստացել եւ ընկել ուղիղ սմբակների տակ, բայց, այնուամենայնիվ, ձիուն կանգնեցրել է: Մի քանի րոպե անց Մուրը գնացել է արշավահերթի հաղթողի հետ հարցազրույցի:
Ինչպես նշում է The Telegraph-ը, լրագրողուհին ձիերի հետ վարվել գիտե մանկությունից: Նրա հայրը ձիասպորտի բնագավառի վաստակավոր մարզիչ է, իսկ եղբայրները՝ հայտնի ձիարշավորդներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
https://www.youtube.com/watch?v=tfLyYh-a1E8