Պաղեստինը իր դեսպաններին հետ է կանչել ԵՄ-ի չորս երկրից
Պաղեստինը կոնսուլտացիաների համար իր դեսպաններին հետ է կանչել Եվրամիության չորս երկրից՝ Ռումինիայից, Հունգարիայից, Ավստրիայից եւ Չեխիայից: Այդ մասին ասված է պաղեստինյան ԱԳ նախարարության հայտարարության մեջ, որը մայիսի 16-ին զետեղվել է գերատեսչության կայքում: Փաստաթղթում նշվում է, որ «այդ երկրների դեսպանները մասնակցել են մայիսի 14-ին Երուսաղեմում ԱՄՆ-ի դսպանատան բացման արարողությանը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: