Էլ Կլասիկոն՝ առանց Ռոնալդուի, Ռամոսի, Նավասի
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պարաստվում է լրջորեն փոփոխել թիմի կազմն Էլ կլասիկոյից առաջ:
ABC-ի պնդմամբ՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչի պատճառով մադրիդյան ակումբը դաշտ դուրս կգա կիսապահեստային կազմով:
Զիդանը քննարկել է այս ամենն իր մարզչական շտաբի հետ և որոշել է, որ խաղին չեն մասնակցի Կրիշտիանու Ռոնալդուն, Սերխիո Ռամոսը, Նավասը և Լուկա Մոդրիչը:
Զիդանը կարծում է, որ այս մրցաշրջանում իր թիմի ամենակարևոր խաղը Չեմպիոնների լիգայի եզրափակիչն է:
Հիշեցնենք, որ Ալեխանդրո Խոսե Էրնանդես Էրնանդեսը նշանակվել է իսպանական Լա լիգայի 36-րդ տուրի «Բարսելոնա»-«Ռեալ» Մադրիդ խաղի գլխավոր մրցավար:
35-ամյա մասնագետի համար սա առաջին Էլ կլասիկոն չէ: Նախորդ տարի ապրիլին Էրնանդես Էրնանդեսը սպասարկել է Կլասիկոն «Սանտյագո Բեռնաբեուում», որտեղ հաղթանակ տարավ կատալոնական ակումբը (3:2):
Այդ խաղում 7-րդ րոպեից դաշտից հեռացվեց «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը, իսկ Մեսսին խփեց հաղթական գնդակն ավելացրած ժամանակում: Հիշեցնենք, որ հերթական Կլասիկոն կկայանա մայիսի 6-ին «Կամպ Նոու» մարզադաշտում:
Սիրարփի Աղաբաբյան